ԱՄՆ դատարանը գաղտնազերծել է Էփշտեյնի՝ ինքնասպանությունից առաջ գրված նամակը

Լուրեր

25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
Բոլորը

ԱՄՆ դաշնային դատարանը գաղտնազերծել է ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի՝ ինքնասպանությունից առաջ նամակը, որը յոթ տարի գաղտնի էր պահվել նրա նախկին խցակցի գործի նյութերում։ Այս մասին ասվում է The New York Times-ը, փոխանցում է The Insider-ը։

Նամակը սկսվում է քննության վերաբերյալ բողոքով. «Նրանք ամիսներ շարունակ ինձ ստուգել են՝ ոչինչ չեն գտել»:

Այնուհետև խոսվում է հրաժեշտի ժամանակն ընտրելու իրավունքի մասին և ավարտվում ընդգծված արտահայտությամբ. «Ձանձրալի է։ Չարժե»:

NYT-ը նշում է, որ նամակում որոշ արտահայտություններ համընկնում են այն թեմաների հետ, որոնք Էփշտեյնն օգտագործել է էլեկտրոնային նամակներում և մահից հետո նրա խցում հայտնաբերված մեկ այլ նամակում:

Նշվում է, որ գրառումը հայտնաբերել է ֆինանսիստի խցակից Նիկոլաս Տարտալյոնեն 2019 թվականի հուլիսին, այն բանից հետո, երբ Էփշտեյնին գտել են անգիտակից վիճակում՝ կտորը պարանոցին փաթաթված։ Տարտալյոնեի խոսքով՝ դեղին թղթի կտորը, որը պատռվել էր տետրից, հայտնաբերվել է գրաֆիկական վեպի մեջ։ Էփշտեյնը ողջ էր մնացել միջադեպից հետո, սակայն մի քանի շաբաթ անց նրան գտել էին մահացած Նյու Յորքի Մետրոպոլիտեն մեկուսարանում։ Նյու Յորքի դատաբժշկական փորձաքննության գրասենյակը նրա մահը որակել է ինքնասպանություն։

Փաստաթուղթը գաղտնազերծել է դատավոր Քենեթ Կարասը՝ մեկ շաբաթ առաջ NYT-ի կողմից ներկայացված միջնորդությունից հետո: Նշվում է, որ հուշագիրը չի եղել Էփշտեյնի գործի վերաբերյալ ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից հրապարակված միլիոնավոր էջերի մեջ, որը պնդում էր, որ նույնիսկ տեղյակ չի եղել դրա մասին: Դատարանի գրառումները ցույց են տալիս, որ Տարտալյոնեի փաստաբանները հաստատել են հուշագրի իսկությունը, չնայած ստուգման մեթոդը չի բացահայտվում: Բնօրինակ փաստաթուղթը դատարան է ներկայացվել 2021 թվականի մայիսին:

Նյու Յորքի նախկին ոստիկան Տարտալյոնեն չորս սպանությունների համար դատավարությանը սպասելիս պահվել է Էփշտեյնի հետ միասին։ 2023 թվականին նա դատապարտվել է չորս ցմահ ազատազրկման, չնայած հերքել է իր մեղքը և բողոքարկել դատավճիռը։ Մանհեթենի շրջանային դատախազությունը չի առարկել գաղտնազերծման դեմ՝ դատարանին ուղղված նամակում նշելով «Էփշտեյնի մահվան հանգամանքներում զգալի հանրային հետաքրքրությունը»։

Մարտին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակել էր Էփշտեյնի գործի վերաբերյալ նախկինում չբացահայտված ՀԴԲ-ի փաստաթղթերը, որոնք պարունակում էին Դոնալդ Թրամփին սեռական հանցագործության  մեջ մեղադրող կնոջ ցուցմունքը, որին գործակալները չորս անգամ հարցաքննել են 2019 թվականին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի