95 մանկապարտեզը հանձնել եք շահագործման, բայց «պադվալը» չեք մաքրել, «կանալիզացիան» լցվել ա․ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

95 մանկապարտեզը հանձնել եք շահագործման, բայց «պադվալը» չեք մաքրել, «կանալիզացիան» լցվել է։ Այս մասին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը։

Մարությանի պնդմամբ՝ մանկապարտեզը հանձնվել է շահագործման խայտառակ վիճակում։ Նա նշեց, որ շենքի նկուղային հարկում կոյուղաջրեր են կուտակվել, որոնք այդպես էլ չեն մաքրվել։

«Պարոն Ավինյան, 95 մանկապարտեզը հանձնել եք շահագործման, եկեք գնանք մի հատ մտնենք «պադվալը» նայենք։ Կոյուղին լցվել է այնտեղ, չեք մաքրել, բայց երեխաներին ասում եք՝ գնացեք, մտեք այդտեղ։ Պահանջում եմ, որ գնաք ու տեսնեք այդ վիճակը»,- հայտարարեց Մանուկյանը։

Բացի մանկապարտեզի խնդրից, Մանուկյանը անդրադարձավ նաև վարչական շրջանի ղեկավարի տեղակալների գործունեությանը։ Նա քաղաքապետին ցուցադրեց լուսանկարներ՝ պնդելով, որ թաղապետարանի պաշտոնյաները, մասնավորապես՝ թաղապետի տեղակալը, աշխատանքային ժամերին զբաղված են քաղաքական «բեմադրություններով»։
«Թաղապետարանի աշխատողները աշխատանքային ժամին ի՞նչ գործ ունեին այնտեղ։ Հետո եկան «Լազոն», «Գազոն» ու «Կառլենը»։ Լազոն՝ թաղապետի տեղակալը, ով մի շաբաթ առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը գալիս էր Մալաթիա, ներկայանում էր որպես շարքային քաղաքացի, խնդրում էր «դոշի քարտեզից» ու ասում՝ «ուզում եմ գրկել ձեզ»։ Այս ի՞նչ ֆենոմենալ «կրուգ» ունեք»,- ասաց Մանուկյանը։

Ընդդիմադիր ավագանու անդամը նաև առաջարկեց գույքահարկի թանկացումից ստացված միջոցների մի մասն ուղղել բազմաբնակարան շենքերի կոյուղատար համակարգերի նորոգմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։