Բրյանսկում ուկրաինական հարձակման հետևանքով 13 մարդ է վիրավորվել

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինան մայիսի լույս 7-ի գիշերը հարվածել է Բրյանսկին, որի հետևանքով քաղաքի Բեժիցկի շրջանում վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, հայտնում է նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, ասել է նա, գրում է Meduza-ն։

Բոգոմազը պնդում է, որ հարվածի թիրախը բնակելի շենքերն են եղել։ Նա ասել է, որ վնասվել են երկու բազմաբնակարան շենքեր, ավելի քան 20 բնակարաններ և 40 մեքենա։ Ավելի ուշ նա հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը Բրյանսկի մարզում ոչնչացրել են ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք։

Սամարայի մարզում մայիսի լույս 7-ի գիշերը հրթիռային տագնապ է հայտարարվել, ինչի հետևանքով քաղաքում դադարեցվել է հասարակական տրանսպորտի գործունեությունը, հայտարարել է Սամարայի քաղաքապետ Իվան Նոսկովը։ Նա հավելել է, որ մետրոն աշխատում է, իսկ տեղում ապաստարաններում մուտքն ազատ է։ Դպրոց հաճախող երեխաները տեղափոխվել են ապաստարաններ, իսկ դպրոցների առաջին հերթափոխը տեղափոխվել է երկրորդի։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ չորեքշաբթի ժամը 21:00-ից մինչև հինգշաբթի ժամը 07:00-ն ընկած ժամանակահատվածում ռուսական ուժերը խոցել են 347 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Հայտարարությունից հետևում է, որ սա մարտի 25-ից ի վեր խոցված անօդաչուների ամենամեծ թիվն է, երբ ՊՆ-ն հայտնել էր 389 ԱԹՍ-ի ոչնչացման մասին։

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են անօդաչու թռչող սարքեր ավելի քան 20 շրջաններում, ինչպես նաև Ազովի, Կասպից ու Սև ծովերի ջրերի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի