Հայաստանի հավաքականի նորեկն առաջին հանդիպումն է անցկացրել 2026 թվականին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Արտյոմ Բանդիկյանը 2026 թվականին առաջին պաշտոնական հանդիպումն է անցկացրել Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում։
20-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Մոսկվայի «Սպարտակի» դեմ գավաթային խաղին (0։1)։ Բանդիկյանը մեկնարկային կազմում խաղացել է 63 րոպե ու հանդես եկել աջ վինգերի դիրքում։ Փոխարինվելուց րոպեներ առաջ նա կորցրել է իրական գոլային պահ։
Հիշեցնենք, որ Արտյոմ Բանդիկյանը 2025թ․ նոյեմբերին է նորամուտը նշել Հայաստանի հավաքականի կազմում։ Մինչև օրս պաշտպանը 1 հանդիպում է անցկացրել ազգային թիմում։