Մոսկվան երկրներին կոչ է արել տարհանել իրենց դիվանագետներին Կիևից՝ սպառնալով մայիսի 9-ին «պատասխան հարված» հասցնել Ուկրաինային

Լուրեր

24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
Բոլորը

ՌԴ  արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ուկրաինայում հավատարմագրված դիվանագիտական ​​առաքելություններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին՝ իրենց դիվանագետներին տարհանել Կիևից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է Meduza-ն։

Նա մեջբերել է Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից ուղարկված նոտան, որում հիշեցվում է, որ մայիսի 4-ին երկրի Պաշտպանության նախարարությունը սպառնացել է հարվածել Ուկրաինային՝ «կապված Կիևի ռեժիմի կողմից Մոսկվային հարվածելու սպառնալիքների հետ» Հաղթանակի օրվա տոնակատարություններին։

Նոտայում նշվում է, որ Ռուսաստանի ռազմական գերատեսչության հայտարարությունը պետք է դիտարկել «ամենաբարձր պատասխանատվությամբ»։ ԱԳՆ-ն կոչ է արել «ժամանակին տարհանել» օտարերկրյա դիվանագետներին Ուկրաինայի մայրաքաղաքից՝ «Կիևի և «որոշումներ կայացնող կենտրոնների» դեմ պատասխան հարվածի անխուսափելիության պատճառով»՝ ուկրաինական հարձակման դեպքում։

Զախարովան պնդել է, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպառնացել է «խափանել Հաղթանակի օրվա տոնակատարությունները Մոսկվայում ահաբեկչական հարձակումներով»։ Ի պատասխան՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նույն օրը հրապարակել է իր սեփական սպառնալիքները։

Մայիսի 4-ին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Մոսկվայում շքերթի սեղմ ձևաչափը (այս տարի այն կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի) վկայում է Ռուսաստանի իշխանությունների վախի մասին ուկրաինական անօդաչու թռչող սարքերից։

«Նրանք չեն կարող իրենց թույլ տալ ռազմական տեխնիկա, և վախենում են, որ անօդաչու թռչող սարքերը կարող են թռչել Կարմիր հրապարակի վրայով։ Սա խոսուն է, դա ցույց է տալիս նրանց թուլությունը»,- հայտարարել էր Զելենսկին։

Սակայն նախապես ռուսական և ուկրաինական լրատվամիջոցներում շրջանառվել էր Զելենսկիի խոսքի սխալ թարգմանված մեջբերումը։ Սխալ թարգմանության պատճառով հայտարարությունը մեկնաբանվել էր որպես սպառնալիք, որ Ուկրաինան կարող է մայիսի 9-ին անօդաչու թռչող սարքերով հարված հասցնել Մոսկվային։ Ռուսաստանի ՊՆ-ն Զելենսկիի խոսքի սխալ թարգմանված մեջբերումն օգտագործել էր նույն օրը իր սեփական սպառնալիքներն արդարացնելու համար։ Սխալի մասին, սակայն, հայտնի էր դարձել նախարարության հայտարարության հրապարակումից մի քանի ժամ առաջ։

«Մենք հանդես չենք գալիս ագրեսիայի դիրքերից, մենք հանդես ենք գալիս ագրեսիային անխուսափելի պատասխանի դիրքերից»,- հայտարարել  է  Զախարովան։

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Ռուսաստանը և Ուկրաինան հայտարարել էին ժամանակավոր հրադադարի մասին, սակայն չկարողացան համաձայնության գալ ժամկետների շուրջ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր «հրադադարի մասին Հաղթանակի օրվա տոնակատարությունների պատվին»՝ մայիսի 8-9-ը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր լռության ռեժիմի մասին մայիսի 6-ի կեսգիշերից։

Մայիսի 6-ին Զելենսկին մեղադրել էր Ռուսաստանին հրադադարը խախտելու մեջ՝ նշելով, որ Ուկրաինան «կգործի հայելային»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի