Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանն առաջատարների թվում են միջազգային մրցաշարում
Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը առաջատարների շարքում են Իտալիայում ընթացող «Sardinia World Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարում:
Հայ գրոսմայստերները 4 հնարավորից վաստակել են 3.5-ական միավոր և կիսում են 1-14-րդ տեղերը, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։
Մրցաշարին մասնակցում են նաև գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը, ովքեր ունեն 2.5-ական միավոր: