Դա տեղի է ունենալու, հայ թուրքական երկխոսությունը հասունացել է․ Միրզոյանը՝ սահմանի բացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
Բոլորը

«Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին և Հայաստանի հարաբերություններին հարևան երկրների հետ։ Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններին՝ նա ընդգծել է, որ թեև խաղաղության համաձայնագիրը դեռ ստորագրված չէ, սակայն փաստացի «իրական խաղաղություն արդեն կա»։ 

«Դեպքեր չունենք, դժբախտ պատահարներ մի անգամ չունենք սահմանին Ադրբեջանի հետ, որը գնդակոծությունների արդյունքում զոհեր չունենք մեկ տարի ավելի։ Ավելին, Ադրբեջանը վերացրել է ապրանքների տեղափոխումը նրանց տարածքով դեպի Հայաստան խոչընդոտը, սահմանափակումը վերացրել է արդեն Ադրբեջանը։ Սա արդեն իսկ խաղաղության մեծ քայլ առաջ է։ Ավելին, մենք Ադրբեջանի հետ մեկտեղ սկսել ենք երկկողմանի առևտուր․ նավթամթերք ենք գնում Ադրբեջանից, նաև կվաճառենք որոշ մթերքներ ադրբեջանական ընկերություններին»,- ասաց Միրզոյանը՝ միաժամանակ շեշտելով, որ դեռ կան չլուծված հարցեր, մասնավորապես՝ պահվող անձանց վերադարձի վերաբերյալ։

«Ունեցել ենք շատ արյունալի հակամարտություն, վերքերը շատ թարմ են։ Երկու համայնքներն էլ դեռևս իրական հաշտեցման կարիք ունեն։ Չլուծված հարցերը մասնավորապես հումանիտար բնույթի են, ինչպես նաև պահվող անձինք ունենք»,- նշեց նա։

Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին՝ Միրզոյանը հայտնել է, որ արդեն իսկ ստորագրվել է հուշագիր սահմանին գտնվող պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման վերաբերյալ։ Բացի այդ, աշխատանքային խմբերը քննարկում են Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հարցը։ Նախարարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ լիովին բացելու սահմանները և հաստատելու դիվանագիտական հարաբերություններ։ 

«Երկկողմանի մեր պատրաստակամությունը արտահայտել ենք մենք դիվանագիտական հարաբերություններ հիմնելու, մեր երկկողմանի հետաքրքրությունը և պատրաստակամությունը արտահայտել ենք լիովին բացելու սահմանը։ Համաձայնություն կար սահմանը բացելու առաջին փուլում երրորդ երկրների ազգանց համար, երրորդ ազգերի ներկայացուցիչների համար և դիվանագետների համար, գուցե Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիների համար՝ դիվանագետների, բայց առայսօր սահմանները դեռ փակ են։ Որոշ համաձայնագրեր իրականացվում են, որոշները դեռ մշակվում են, բայց վստահ եմ և կարող եմ վստահորեն արտահայտվել, որ սա տեղի է ունենալու, քանի որ հայ-թուրքական երկխոսությունը, այսպես ասեմ, հասունացել է»,- ասաց Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։