Ադրբեջանը նոր կամիկաձե անօդաչու թռչող սարքերի արտադրություն է սկսել

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության ոլորտում գործող «Arkan Innovations LLC» ընկերությունը երեք նոր կամիկաձե անօդաչու թռչող սարքերի արտադրություն է սկսել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 2026 թվականին մշակված կամիկաձե անօդաչուները հանրությանը ներկայացվել են Ստամբուլում կայացած SAHA-2026 5-րդ միջազգային պաշտպանական և աէրոտիեզերական ցուցահանդեսում։

Նշվում է, որ սերնդի Arkan-10, Arkan-10 FO և Arkan-10 FT անօդաչու թռչող սարքերը մշակվել են ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Դրանք հագեցած են արհեստական ​​բանականությամբ, բարելավված ինքնավար կառավարման համակարգով և ավելացված թռիչքի տևողությամբ։ Նոր մոդելների հիմնական առանձնահատկություններից են ցածր ռադարային ազդանշանը, բարձր մանևրելու և տարբեր զինատեսակների համակարգերի հետ ինտեգրվելու ունակությունը: Այս անօդաչու թռչող սարքերը նախատեսված են ժամանակակից մարտերում արդյունավետ օգտագործման համար:

Բացի այդ, Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ կարտադրեն SİVRİSİNEK անվանումով անօդաչու թռչող սարք, հայտարարել է թուրքական Baykar ընկերության գործադիր տնօրեն Հալուկ Բայրաքթարը SAHA 2026 պաշտպանական  ցուցահանդեսում ադրբեջանական Report-ի թղթակցին։ Նա նշել է, որ ցուցահանդեսում ներկայացված բոլոր ԱԹՍ-ները կարտադրվեն Ադրբեջանում գտնվող գործարաններում։ Դրանցից մեկը SİVRİSİNEK-ն է։

«Այս ԱԹՍ-ն ուշագրավ լրացում է ժամանակակից ռազմական տեխնոլոգիաներին։ Այն նախատեսված է հիմնականում ցամաքային թիրախների դեմ օգտագործելու համար»,- ասել է նա։

Նշվում է, որ այս ԱԹՍ-ի հեռահարությունը, կախված տարբերակից, մոտավորապես 900-1000 կմ է: Ավելին, համակարգը գործում է «fire and forget» սկզբունքով, որոշ մոդելներ կարող են թիրախներ խոցել 10-ից մինչև 80 կմ հեռավորության վրա։

ԱԹՍ-ն մոտավորապես 3,8 մետր երկարություն ունի և 3,2 մետր թևերի բացվածք։ Թռիչքի առավելագույն տևողությունը կարող է գերազանցել 8-9 ժամը:

SİVRİSİNEK-ն աշխատում է ներքին այրման շարժիչով և ունի արհեստական ​​բանականության միջոցով թիրախի ճանաչման հնարավորություն։ Այն հագեցած է GNSS նավիգացիոն համակարգով և էլեկտրաօպտիկական ուղղորդմամբ։ Նշվում է, այս տեսակի անօդաչուն կարող է օգտագործվել ինչպես հետախուզական, այնպես էլ հարվածային գործողությունների համար և համարվում է ճկուն և արդյունավետ գործիք ժամանակակից մարտերում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի