Թուրքիան իր առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն է ներկայացրել

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Թուրքիան ներկայացրել է իր առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը (ICBM)։ «Յըլդըրըմհան» (Yıldırımhan) անվանումով հրթիռն ունի 6000 կիլոմետր (3728 մղոն) հեռահարություն և 9-ից մինչև 25 Մախ արագություն, գրում է Daily Sabah-ը։

Երկրի Պաշտպանության նախարարության հետազոտությունների և զարգացման կենտրոնի կողմից մշակված հրթիռը ներկայացվել է SAHA-2026 պաշտպանական և ավիատիեզերական ցուցահանդեսում, որը մեկնարկել է երեքշաբթի։ Սա նշանավորել է երկրի ամենաժամանակակից հեռահար հրթիռային համակարգերից մեկի հանրային ներկայացումը։ Այն որպես վառելիք օգտագործում է հեղուկ ազոտի տետրօքսիդ և աշխատում է չորս հրթիռային շարժիչներով։

Սա նաև տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ Թուրքիան շարունակում է ընդլայնել իր պաշտպանական արդյունաբերության հնարավորությունները, այդ թվում՝ անօդաչու համակարգերի, հրթիռային տեխնոլոգիաների, օդային պաշտպանության, ավիացիայի և տիեզերական ոլորտում։

SAHA-2026-ը միավորում է պաշտպանական և ավիատիեզերական ընկերություններին, ռազմական պատվիրակություններին և արդյունաբերության ներկայացուցիչներին Թուրքիայից ու արտերկրից։ Թուրքիան արդեն ներկայացրել է հրթիռային համակարգերի լայն տեսականի, այդ թվում՝ Tayfun Block-4 գերձայնային հրթիռը անցյալ տարի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի