Որ ընկերությունն է կառուցելու Իջևանի և Վանաձորի՝ ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերը

Լուրեր

24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իջևանում և Վանաձորում UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման և վերակառուցման ծրագրերով զբաղվող միջազգային «ՎենյուԷրա հոլդինգ» կազմակերպության ներկայացուցիչների հետ՝ ընկերության գլխավոր տնօրեն Յան Յենցայի գլխավորությամբ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։

Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է մարզադաշտերի կառուցման և վերակառուցման աշխատանքների իրականացումը Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությանն ընդառաջ՝ հիշեցնելով, որ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հաստատել է Հայաստանի և Վրաստանի համատեղ հայտը։ Մրցաշարի շրջանակում խաղեր կանցկացվեն Երևանում, Վանաձորում և Իջևանում։

Նախարարն ընդգծել է՝ նախագիծը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն սպորտային ենթակառուցվածքների զարգացման, այլև տարածաշրջանային զբոսաշրջության և ենթակառուցվածքային բարելավումների տեսանկյունից։ Ուստի, աշխատանքներն անհրաժեշտ է իրականացնել սահմանված ժամկետներում և միջազգային չափանիշներին համապատասխան որակով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման հիմնական փուլերը, ինչպես նաև FIFA-ի և UEFA-ի տեխնիկական պահանջներին համապատասխանեցման հարցերը։ Նշվել է, որ ըստ գործող կանոնակարգերի՝ մարզադաշտերը պետք է շահագործման հանձնված լինեն մրցաշարից առնվազն վեց ամիս առաջ։

Քննարկվել են նաև ենթակառուցվածքային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են ճանապարհային հասանելիությանը, լոգիստիկ խնդիրներին, ջրամատակարարմանը, հրդեհային անվտանգության համակարգերին, ինչպես նաև հարակից տարածքների ընդլայնման հնարավորություններին։ Նշվել է, որ ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով կձևավորվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որում ներգրավված կլինեն պատասխանատու բոլոր կառույցները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ կառավարությունը միջոցներ էր հատկացրել Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում UEFA-ի չափանիշներին համապատասխան ֆուտբոլային մարզադաշտի կառուցման, ինչպես նաև Վանաձորի մարզադաշտի վերակառուցման և UEFA-ի 4-րդ կատեգորիայի չափանիշներին համապատասխանեցման նպատակով։

Վանաձորի և Իջևանի մարզադաշտերը կդառնան տարածաշրջանային նշանակության ժամանակակից սպորտային կենտրոններ՝ յուրաքանչյուրը նախատեսված շուրջ 10 հազար հանդիսականի համար։

«ՎենյուԷրա հոլդինգը» (VenueERA) միջազգային կազմակերպությունն իրականացրել է ՈւԵՖԱ 4 կատեգորիայի հայտնի մարզադաշտերի նախագծում և շինարարություն, որոնցից են Բուդապեշտի «Պուշկաշ արենա» ֆուտբոլային մարզադաշտը, Սաուդյան Արաբիայի «Քինգ Աբդուլա սպորտս սիթի» մարզադաշտը և Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ արենա» մարզադաշտը։