Իսլամ Մախաչևը հայտնել է՝ ում հետ կցանկանար մենամարտել

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

UFC-ի կիսամիջին քաշային կարգում գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը հայտնել է, թե ում հետ կցանկանար մենամարտել։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ռուսաստանցի մարտիկը հաջորդ մենամարտն անցկացնելու է հուլիսին կամ օգոստոսին։

«UFC-ն դեռ չի հայտնել իմ հաջորդ մրցակցի անունը, բայց շատ են լուրերը, որ ես մենամարտելու եմ Իան Հարիի հետ։ Սակայն ես չեմ շփվել պաշտոնական անձանց հետ այդ մենամարտի վերաբերյալ։ Չգիտեմ՝ նա կլինի հավակնորդ, թե՝ ոչ։ Ստացվում է, որ կա երեք-չորս հավակնորդ՝ Կամարու Ուսման, Իան Գարի, Մորալես, Պրատես։ Կա նաև Շավկատ Ռախմոնովը։ Նրանք բոլորը պետք է սպասեն տիտղոսային մենամարտին։ Ես պետք է մենամարտեմ նրա հետ, ում UFC-ն կնշանակի։ Իսկ երկրպագուների համար ո՞ւմ հետ մենամարտը կլինի ավելի հետաքրքիր։ Կարծում եմ՝ հիմա Պրատեսն ավելի շատ է քննարկվում։ Նրա հետ մենամարտը ավելի հետաքրքիր կլիներ»,- Իսլամ Մախաչևի խոսքը մեջբերում է Red Corner MMA-ը։

Անցյալ շաբաթ բրազիլացի Կառլոս Պրատեսն Ավստրալիայում կայացած մրցաշարում նոկաուտով հաղթել էր ավստրալացի Ջեք Դելա Մադալենային։

34-ամյա Իսլամ Մախաչևը խառը մենամարտերում ունի 28 հաղթանակ ու 1 պարտություն։