Երևանում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» նոր հանրային խաղահրապարակը

Լուրեր

24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
Բոլորը

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուղեկցությամբ այցելել է Միսաք Մանուշյանի անվան պուրակ, որտեղ բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» խորագրով նոր հանրային խաղահրապարակ։ Վարչապետը ծանոթացել է ստեղծված պայմաններին։

Այն նախատեսված է 3–12 տարեկան երեխաների համար։ Խաղահրապարակը միավորում է խաղը և կրթությունը՝ երեխաներին հնարավորություն տալով բացահայտել գիտության աշխարհն ինտերակտիվ և երևակայական միջավայրում։ Խաղահրապարակները ձևավորում են ոչ միայն խաղի միջավայր, այլ նաև գիտելիքի՝ նպաստելով երեխաների ֆիզիկական, սոցիալական և մտավոր զարգացմանը։ «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» խաղահրապարակը համապատասխանում է միջազգային չափանիշներին՝ ապահովելով անվտանգ, ներառական և բազմաֆունկցիոնալ խաղային փորձառություն։

Նոր խաղահրապարակը Երևանում թվով երրորդն է, որը ստեղծվել է «Կերոն» զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ և Կենտրոն վարչական շրջանի հետ համատեղ իրականացվող հանրային խաղահրապարակների ծրագրի շրջանակում։ Նախորդ երկու խաղահրապարակները՝ «Կարմրախայտ․ թաքնված գետի գաղտնիքները» (Օղակաձև այգու 6-րդ հատված, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ) և «Վիշապագորգ․ կենաց ծառի հիշողությունը» (Խաչքարերի պուրակ, Հանրապետության հրապարակի հարևանությամբ) արդեն իսկ ձևավորել են նոր չափանիշներ հանրային խաղային տարածքների զարգացման մեջ՝ միավորելով քաղաքային միջավայրը, մշակութային ժառանգությունը և երեխաների ստեղծարար մտքի զարգացումը։

Հաջորդիվ վարչապետ Փաշինյանն այցելել է ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի արվեստի սրահ՝ ծանոթացել նկարչի վերջին աշխատանքներին, այնուհետև Տիգրան Ավինյանը երկրի ղեկավարին է ներկայացրել Երևանի Ամիրյան փողոցում իրականացված բարեկարգման աշխատանքները։