ՀՀԿ կանանց կառույցի 10 տարվա ղեկավարը՝ Արամ Սարգսյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի «Մենք» դաշինքում

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՀՀԿ կանանց կառույցի 10 տարվա ղեկավարը՝ Արամ Սարգսյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի «Մենք» դաշինքում

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ ճամբարափոխության դեպքերի պակաս չկա: Factor.am-ը տեղեկացավ, որ ՀՀԿ Գեղարքունիքի մարզի կանանց խորհրդի նախագահը   հանգրվանել է «Մենք» դաշինքի ցուցակում:

Մալխասյանը ՀՀԿ կանանց խորհրդի ղեկավարն է 2008 թվականից: Սրան զուգահեռ նա զբաղեցնում է նաեւ  Գավառի ՀՀԿ շրջանային կազմակերպության նախագահի տեղակալի պաշտոնը:

Մեր աղբյուրի փոխանցած տեղեկությունը ճշտելու նպատակով ուսումնասիրութուններ կատարեցինք «Հանրապետական» կուսակցության պաշտոնական կայքում եւ պարզեցինք, որ Էլեոնորա Մալխասյանը մինչ այս պահն էլ կայքում ներկայացված է որպես մարզի ՀՀԿ կանանց խորհրդի ղեկավար ու Գավառի տարածքային կառույցի փոխնախագահն է:

Նա 2006 թվականից առ այսօր զբաղեցնում է նաեւ Գավառի պետական երաժշտական քոլեջի տնօրենի պաշտոնը:

Էլեոնորա Մալխասյանը «Մենք» դաշինքի համամասնական ցուցակի 33-րդ համարն է: Հիշեցնենք, որ «Մենք» դաշինքը ձեւավորվել է «Հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների համագործակցությունից:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Էլեոնորա Մալխասյանը իր շրջապատում հայտարարել է, թե ՀՀԿ-ում եղել է միայն այն պատճառով, որ «Երկրապահի» անդամ է եղել, իսկ «Երկրապահի» նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանն էլ  ՀՀԿ-ի հետ է եղել: Այժմ  արդեն այս կուսկացության հետ անելիք չունի:

Այս տեղեկությունների շուրջ Factor.am-ը զրուցեց «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանի հետ: Նա մեզ հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչու՞ է ՀՀԿ կառույցի ղեկավարը տեղ գտել իրենց ցուցակում, արձագանքեց. «Ես չգիտեմ ում մասին եք խոսում»։

Երբ հստակեցրեցինք, որ խոսքը դաշինքի համապետական ցուցակի 33-րդ համարի թեկնածուի մասին է, Խաչատրյանն ասաց. «Կարողա մարդը նախկինում եղել է ՀՀԿ-ական, հիմա ի՞նչ խնդիր կա: Ես չեմ կարող մեկնաբանություն տալ»,- եզրափակեց նա:

Մենք փորձեցինք նաեւ ՀՀԿ  կազմակերպչական հարցերով նախագահ Ռուբեն Թադեւոսյանից պարզել, արդյոք Էլեոնորա Մալխասյանը հեռացել է ՀՀԿ-ից, սակայն պարոն Թադեւոսյանը չցանկացավ  մեր հարցի  հետ կապված մեկնաբանություն տալ։

Ուշագրավն այն է նաեւ, որ Էլեոնորա Մալխասյանը, լինելով Գավառի պետական երաժշտական քոլեջի տնօրենը, հաշվառված է Երեւան քաղաքի Մամիկոնյանց փողոցում: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ պաշտոնական կայքից:

Հայկ Վարդանյան