Զելենսկիի «լռության ռեժիմն» ​​ուժի մեջ է մտել. ՌԴ-ն Ուկրաինայի վրա հարձակվել է 100-ից ավելի ԱԹՍ-ով

Լուրեր

24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
Բոլորը

Մայիսի լույս 6-ի գիշերը, երբ ուժի մեջ է մտել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարած «լռության ռեժիմը», Ռուսաստանն Ուկրաինայի վրա հարձակվել է երեք հրթիռով և 108 հարվածային ԱԹՍ-ներով։ Այս մասին հայտարարել են  Ուկրաինայի ռազմաօդային ուժերը, գրում է Meduza-ն։

Ռուսական ուժերն արձակել են երկու «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ և մեկ «X-31» կառավարվող ավիացիոն հրթիռ։ Գիշերը Ուկրաինայի մի քանի շրջաններում հնչել են օդային հարձակման ազդանշաններ։

89 անօդաչու թռչող սարք է խոցվել կամ ճնշվել։ Երեք հրթիռ և ինը անօդաչու թռչող սարքի անկում է գրանցվել, որոնք հարվածել են ութ վայրի։

Խարկովի մարզում կրակի հետևանքով զոհեր կան։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ քաղաքի Նովոբավարսկի շրջանում բժշկական օգնության է դիմել երկու մարդ։ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է «Շահեդ»-ների հարվածից առաջացած հրդեհների մասին։

Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Սերգեյ Ստերնենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը խախտել է «լռության ռեժիմը»՝ հարձակվելով Զապորոժիեի մարզի արդյունաբերական ենթակառուցվածքային օբյեկտի վրա և կառավարվող ռումբով հարվածելով Խերսոնին։ Նա հավելել է, որ այս գործողությունները «չեղյալ են հայտարարում Պուտինի կողմից մայիսի 9-ին հայտարարված հրադադարը»։

Միաժամանակ, մայիսի 6-ի առավոտյան Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը Սև ծովի տարածաշրջանում  խոցել են ուկրաինական 53 անօդաչու թռչող սարք։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Մայիսի 4-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումից հետո մայիսի 8-ին և 9-ին կհայտարարվի հրադադար՝ «Հաղթանակի օրվա տոնակատարությունների» կապակցությամբ։ Նախարարությունը նաև սպառնացել է, որ եթե Ուկրաինան փորձի խափանել տոնակատարությունները, ռուսական ուժերը «կձեռնարկեն զանգվածային հրթիռային հարված Կիևի կենտրոնին»։ Զելենսկին պատասխանել էր՝ հայտարարելով «լռության ռեժիմ», որն ուժի մեջ կմտնի մայիսի 6-ից։

Մայիսի 5-ի գիշերը Ռուսաստանը մի շարք ավիահարվածներ էր հասցրել Ուկրաինային։ Պոլտավայի շրջանում զոհվել էր առնվազն չորս մարդ, այդ թվում՝ հրետակոծության վայր ժամանած փրկարարներ, որոնք հետո կրկին հարձակման էին ենթարկվել։ Զելենսկին «բացարձակ ցինիզմ» էր անվանել «լռություն խնդրելը քարոզչական տոնակատարություններ անցկացնելու և հրթիռային ու անօդաչուների հարվածներ հասցնելու համար»։ Նույն երեկոյան ավելի ուշ ռուսական ուժերը հարվածել էին Դնեպրին։ 4 մարդ զոհվել էր, 19-ը՝ վիրավորվել, որոնցից 4-ը ծանր վիճակում են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի