Երևանն ու Փարիզը զարգացնում են ռազմարդյունաբերական և տեխնոլոգիական կապերը․ ինչ է ասված համատեղ հռչակագրում

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Հայաստանը և Ֆրանսիան կզարգացնեն անվտանգության, պաշտպանության, ռազմակրթական, ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական ոլորտներում իրենց գործընկերությունը: Այս մասին նշվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ «Ֆրանսիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» համատեղ հռչակագրում։

Երկրները պաշտպանական ոլորտում իրենց գործընկերությունը կիրականացնեն երկարաժամկետ հիմունքներով, մասնավորապես՝ պաշտպանական բնագավառում արդյունաբերական համագործակցության միջոցով՝ ուղղված երկու երկրների պաշտպանական կարողությունների ամրապնդմանը:

Իրենց համագործակցության արդյունքները գնահատելու և նոր ուղիներ նախանշելու նպատակով՝ Հայաստանը և Ֆրանսիան կշարունակեն բարձր մակարդակի երկխոսությունը զինված ուժերի Գլխավոր շտաբների մակարդակով (Գլխավոր շտաբների ժողովներ) և կանցկացնեն կանոնավոր խորհրդակցություններ համապատասխան նախարարությունների միջև (Ռազմավարական երկխոսություններ)։

Պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցություն

Այս հնարավոր համագործակցությունը կարող է հիմք հանդիսանալ պաշտպանական արդյունաբերության և հետազոտությունների ոլորտը ներկայացնող հայկական և ֆրանսիական ընկերությունների միջև հատուկ համաձայնագրերի կնքման համար։

Պաշտպանական հետազոտությունների, զարգացման և նորարարությունների ոլորտում համագործակցությունը զարգացնելու նպատակով Հայաստանը և Ֆրանսիան կշարունակեն բարձր մակարդակի երկխոսությունը համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների միջև Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերական կոմիտեի և Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների նախարարության պաշտպանության նորարարության գործակալության միջև անցկացվելիք պարբերական խորհրդակցությունների միջոցով:

Ներքին անվտանգություն

Հայաստանը և Ֆրանսիան կամրապնդեն իրենց համագործակցությունը ներքին անվտանգության բնագավառում, մասնավորապես՝ տեխնիկական և ինստիտուցիոնալ օժանդակության և գործառնական կարողությունների ամրապնդման միջոցով:

Հայաստանը և Ֆրանսիան կշարունակեն իրենց ջանքերն ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ, մասնավորապես՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության, հատկապես Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում մեկնարկած Թմրամիջոցների դեմ Եվրոպական դաշինքի միջոցով, մարդկանց և ներգաղթյալների ապօրինի թրաֆիքինգի դեմ անվտանգության ոլորտում երկկողմ սերտ համագործակցության, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում փոխգործակցության շրջանակներում։

Աղետների ռիսկերի կառավարում

Հայաստանը և Ֆրանսիան կիրականացնեն համագործակցություն բնական և տեխնածին աղետների ռիսկերի կառավարման ոլորտում՝ ռիսկերի նվազեցման և արտակարգ իրավիճակներին արագ և թիրախային արձագանքման միջոցով: Այդ նպատակով Հայաստանը և Ֆրանսիան կզարգացնեն և կընդլայնեն համագործակցությունը երկու երկրների քաղաքացիական պաշտպանության և ճգնաժամերի կառավարման ծառայությունների միջև՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում։

Միջոցներ կձեռնարկվեն կամավորական փրկարարական խմբերի կարողություններն ամրապնդելու, իրավասու ծառայությունների միջոցով հանրությանը առաջին բուժօգնություն դասավանդելու ուղղությամբ, և Հայաստանը ու Ֆրանսիան կաշխատեն բնակչության համար վաղ նախազգուշացման համակարգի բարելավման, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների ներդրման ուղղությամբ: Այդ նպատակով Հայաստանը և Ֆրանսիան կարող են ուսումնասիրել Ֆրանսիական կարմիր խաչի հնարավոր ներդրումները՝ աջակցելու Հայկական կարմիր խաչի ջանքերին, և այն ամրապնդելու բոլոր այն ոլորտներում, որտեղ Ֆրանսիական կարմիր խաչը կարող է իր փորձն առաջարկել:

Հռչակագիրն ամբողջությամբ՝ այստեղ։