Ադրբեջանը կողջունի այն ներգրավվածությունները, որոնք կաջակցեն խաղաղությանը. ադրբեջանցի փորձագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ադրբեջանը բավականին շատ տրավմաների է ենթարկվել տասնամյակներ շարունակ Մինսկի խմբի տխրահռչակ ներգրավվածության պատճառով: Ադրբեջանի կարծիքով՝ այդ միավորը վնասներ հասցրեց ամբողջ իրավիճակին առանց որևէ իրական լուծումներ առաջարկելու և հետաձգեց լուծումը»,- «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ ասաց ադրբեջանցի փորձագետ, Թոփչուբաշովի անվան վերլուծական կենտրոնի ղեկավար Ռուսիֆ Հուսեյնովը։

Ադրբեջանցի փորձագետը ընդգծում է՝ Հայաստանի հետ հիմա կան բազմաթիվ ուղիներ, օրինակ խաղաղության գործընթացը, սահմանազատում, սահմանագծում, կապակցվածություն, առևտուր, որոնք երկրներն առաջ մղվող գործընթացներ են:

«Անգամ հասարակությունների հաշտեցումը, փորձագետների, մտակենտրոնների փոխներգրավվածությունը, փոխհարաբերությունները որոշ երկկողմանի շրջանակներ շատ օգտակար են եղել և շատ շոշափելի վերջնարդյունքներով են հանդես եկել:

Միևնույն ժամանակ հասկանում ենք, որ Հարավային Կովկասը դա մեկուսացված կղզի չէ հսկայական օվկիանոսում, մենք պետք է հարևան երկրների հետ հարաբերություններ ունենանք, արտաքին ուժերին հաշվի առնենք: Այս առումով հիմա փորձում եմ փոխանցել այն իշխող տեսակետը, որ առկա է Բաքվում: Ադրբեջանի կողմը միանշանակ ողջունում է այն ներգրավվածությունները, որոնք կփորձեին աջակցել խաղաղության գործընթացին կամ նրանց, որոնք նախագծված են տարածաշրջանային դիմակայունությունը ենթակառուցվածքը ամրապնդելով. օրինակ ԱՄՆ-ն TRIPP ծրագրի մի մասն է: Գիտեմ, որ ԵՄ-ում քննարկումներ են տեղի ունենում և ԵՄ-ն մասնակցում է Հայաստան-Ադրբեջան ենթակառուցվածքային նախագծերում: Բաքուն միանշանակ ողջունում է այդ արտաքին ինստիտուտներին կամ ուժերին, եթե օգտակար նախաձեռնություններով են հանդես գալիս Հարավային Կովկասի երեք կողմերին՝ առանց նոր առաջնագծեր ստեղծելու:

Ես մտակենտրոնի ներկայացուցիչ եմ և բազմաթիվ հայ-ադրբեջանական փորձագիտական հանդիպումների մասնակից եմ լինում, և հաստատակամորեն ես հավատացած եմ, որ խաղաղության գործընթացը շատից-քիչից լավ է ընթանում, բայց դեռ մենք պիտի բախվենք հասարակությունների հաշտեցմանը ապագայում, և հուսանք, որ այդ պարագայում որոշ թվային գործիքներ, առցանց ներգրավվածությունը հայ և ադրբեջանցիների հարաբերությունները առցանց տիրույթում կնպաստեն այս հարցի լուծմանը»։

Մանրամասները՝ տեսանյութում։