Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական ԱԹՍ-ների արտադրության և միգրանտների հավաքագրման ցանցերի հետ կապված ընկերությունների և անհատների նկատմամբ

Լուրեր

24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
Բոլորը

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հայտարարել է, որ Լոնդոնը պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանից ու երրորդ երկրներից 35 իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք կապված են ռուսական անօդաչու թռչող սարքերի արտադրության և աշխարհի տարբեր ծայրերից միգրանտների հավաքագրման ցանցերի հետ, գրում է Current time-ը։

Նշվում է, որ նման ցանցերը խարդախությամբ հավաքագրում են օտարերկրյա միգրանտների, ուղարկում նրանց առաջնագիծ կամ ստիպում աշխատել պաշտպանական գործարաններում։

Մասնավորապես, պատժամիջոցներ են կիրառվել վեց անձանց և մեկ ընկերության նկատմամբ, որոնք «Ալաբուգա Սթարթ» ծրագրի շրջանակում զբաղվում են օտարերկրացիների հավաքագրմամբ՝ Անաստասիա Բարիշևայի, Կոնստանտին Տրիֆոնովի, Չուլպան Իսլամովայի, Սավսան Յուսուպովայի, Էլմիր Սայֆուլինի, ինչպես նաև Միշել Գի Ֆրանս Ավան Ատեբայի և Enangue Holding-ի (Ֆրանսիա) նկատմամբ։

Պատժամիջոցների ցանկում ներառված են նաև ռուսական և արտասահմանյան ընկերություններ և դրանց հետ կապված անձինք, որոնք զբաղվում են Ռուսաստանի պաշտպանական ոլորտին անօդաչու թռչող սարքերի, անօդաչուների բաղադրիչների կամ կրկնակի նշանակության ապրանքների մատակարարմամբ: Նրանց թվում են Պավել և Եգոր Նիկիտինները, Սերգեյ Կաշչենկոն, Միխայիլ Վոլովիկը, SNK TRADE-ը, Eltech Component-ը, M9 Logistics-ը, Sea2sky-ը և Tanaq-ը։

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի տվյալներով՝ Պավել Նիկիտինը VT-40 FPV անօդաչու թռչող սարքեր մշակող ընկերության սեփականատերն է, որոնք լայնորեն օգտագործվում են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակումների ժամանակ։

«Քանի որ Ռուսաստանը փորձում է շահագործել միգրանտներին իր ռազմական մեքենան վառելիքով ապահովելու համար, այսօր հայտարարված պատժամիջոցներն ուղղակիորեն ուղղված են նրանց, որոնք անապահով միգրանտների են տեղափոխում Պուտինի պատերազմի առաջնագծում կռվելու համար, ինչպես նաև ռուսական անօդաչու թռչող սարքերի գործարաններին մատակարարող ընկերություններին»,- ասվում է բրիտանական ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետքարտուղար Սթիվեն Դոութին Ռուսաստանի կողմից «անպաշտպան մարդկանց շահագործելու» գործելակերպն անվանել է «բարբարոսական»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի