Իմ սիրտը բաբախում է այս տարածաշրջանի համար. Քըլըչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իրավիճակները շատ են փոխվել. իմ 40 տարվա փորձը դիվանագիտական ոլորտում և այս տարածաշրջանի գիտելիքներով զինված լինելով՝ իմ սիրտը բաբախում է այս տարածաշրջանի համար: Ես շատ կողմ եմ, որ տարածաշրջանային փորձագիտությունը և տարածաշրջանային կամքը պետք է տեղում լինի: Եվ պատմական օրինակներ ևս դիտարկելով՝ մենք չպետք է թույլ տանք որևէ երրորդ կողմ կամ որևէ մեկը զոհականացնի երկարաժամկետ ռազմավարական շահերը իրենց կարճաժամկետ մարտավարական օգուտների համար»,- «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ ասաց Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։

Նա ընդգծեց՝ TRIPP նախագծի մեջ շատ կառուցողական մոտեցում կա ԱՄՆ-ի կողմից, և այդ ներդրումը օգոստոսի 8-ի համաձայնագրի շուրջ շատ կարևոր կառուցողական ներդրում ունեցան Հայաստանի և Ադրբեջանի միջև:

«Բայց կարող եմ նաև այլ օրինակներ ձեզ տալ, որոնք կարծում եմ այդքանով նպաստավոր չեն եղել տարածաշրջանը հասկանալու համար: Ուստի ես մեծապես կարևորություն եմ տալիս տարածաշրջանային փորձագիտությանը և տարածաշրջանային տերը լինելուն, քանի որ տարածաշրջանի դերակատարները իրենք գիտեն իրենց խնդիրները, իրենք գիտեն իրենց խնդիրների լուծումները: Եվ երբ նրանք օգնության, աջակցության կարիք ունեն, անշուշտ նրանք կարող են արտաքին գործընկեր… արտաքին գործընկերներին դիմել օգնության համար:

Անշուշտ որոշ տնտեսական պայմաններ կան, որ տարածաշրջանային երկրները միգուցե չեն կարող մատուցել, անշուշտ կարիք կունենան աջակցության օտար այլ ուժերից: Օրինակ այս կարգավորման գործընթացը երբ մենք սկսեցինք, ես 30, 40, 50 առաջարկներ եմ արել Ռուբենին, և նրանցից որևէ մեկը միտված չէր Թուրքիային, որևէ օգուտ չէր հետապնդում: Իմ հիմնական նպատակն էր Հայաստանի բարեկեցությանը նպաստելը, քանի որ ես ապրել եմ հայերի հետ Լոս Անջելեսում, իմ գրասենյակը այնտեղ Բեյրութում, ևս այս հայերի հետ եմ ապրել:

Արդեն չորս տարի ինչ Ռուբենի հետ ունեմ այս փորձառությունը աշխատելու, և մենք իրար աշխատանքային փոխըմբռնում ունենք, քանի որ նույն մշակույթից ենք գալիս՝ ընդունեք կամ չընդունեք, դա փաստ է: Երբ ես ասում եմ, որ Երևանում ես ինձ տանն եմ զգում, ես սա շուրթերով կեղծ խոսքեր չեմ շռայլում, ես իսկապես այստեղ ինձ տանն եմ զգում: Նրանք մեզ նման են, նրանք մեզ նման են մտածում, անգամ սնունդը, ռեստորաններում որ գնում ենք, շատ նման են մեր խոհանոցները։

Ուստի որևէ լուծում, որը տարածաշրջանային է, պետք է հենց այդ տարածաշրջանից բխի: Երբ այս տարածաշրջանի երկրները զգան, որ օգնության, արտաքին օժանդակության կարիք ունեն, նրանք կդիմեն օգնության: Ինչ վերաբերում է հասարակության ներգրավվածությունը ապահովելու համար, բոլորը տնտեսական բաղադրիչ պետք է լինի: Եթե մարդիկ զգան, որ կապակցվածության կարիք ունեն, և կապակցվածությունը նրանց բարօրությանը կնպաստի, նրանց եկամուտների վրա ուղղակի ազդեցություն կունենա, ավելի բարեկեցիկ ապագա կունենան իրենց և իրենց ընտանիքների համար, անշուշտ նրանք կսատարեն այդ նախագիծը: Բայց պետք է դա հավասարակշռվի, չպետք է չափից ավելի գին վճարել իրենց ապագա բարօրության համար: Սա չպետք է բեռ լինի իրենց ուսերին: Բայց երկարաժամկետ կտրվածքով, անշուշտ դա նպաստելու է ընդհանուր տնտեսական փոխըմբռնմանը տարածաշրջանում»։

Մանրամասները՝ տեսանյութում։