35 տարի սպասել ենք այս պահին՝ խոսելու տարածաշրջանային համագործակցության մասին. Վրաստանի ԱԳ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 13:35
Ընտրություններում ջախջախվել են. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:28
TRIPP-ի ենթակառուցվածքները ՀՀ-ում գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո. Միրզոյան
27.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանի իշխանությունն ամրապնդվեց և դարձավ միահեծան. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:16
TRIPP-ը կարող է գործարկվել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:14
Ութ ամիս առաջ հարցաքննվել եմ Հոկտեմբերի 27-ի գործով. Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:09
3 անձ է ձերբակալվել կաշառքի գործով, այդ թվում՝ ՊՆ զինկոմիսարիատի պաշտոնատար անձ
27.10.2026 | 13:03
Ռուսական զորքերը կրկին հարվածել են Կիևին․ 1 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 12:59
Փաշինյանը ԵՀ հանձնակատարի հետ քննարկել է Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավման հարցերը
27.10.2026 | 12:53
Իսրայելում մեկնարկել են հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո առաջին ընտրությունները․ Նեթանյահուն կարող է կորցնել պաշտոնը
27.10.2026 | 12:42
Մենք մեր պարտավորությունները կատարել ենք, այստեղ քաղաքական մղում կա․ Միրզոյանը՝ ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 12:37
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 12:34
Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան
27.10.2026 | 12:25
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
27.10.2026 | 12:16
Ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը». France Football-ի ղեկավարի կարծիքը
27.10.2026 | 12:10
Մահ՝ Երևանում ծեծկռտուքի հետևանքով // ԱԺ-ն կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացման հարցը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Երբ մենք խոսում ենք Հարավային Կովկասի և փոխկապակցվածության մասին, նախ ուզում եմ խոսել հենց Հարավային Կովկասի մասին: Հայաստան, Ադրբեջան, Վրաստան՝ արդեն երեք տասնամյակից ավելի անկախ հանրապետություններ ենք: Այս տարածաշրջանը շատ ողբերգությունների միջով է անցել՝ հակամարտություններ, փախստականներ, բռնի տեղահանված անձինք, տնտեսական քաոս: Եվ արդյունքում դեռ զարգացման ճանապարհին ենք»,- այս մասին «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ ասաց Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան։

Նրա խոսքով՝ նախկինում Հարավային Կովկասը միայն աշխարհագրական գաղափարն էր, և այսօր առաջին անգամն է, որ հնարավորություն է դարձել իրական քաղաքական և տնտեսական տարածաշրջան դառնալու։

«Սա շատ կարևոր է Վրաստանի համար: Սա չի շնորհվել, մենք նույնիսկ չենք էլ հասել այս ամենին, մենք ճանապարհին ենք: Վրաստանի համար տարածաշրջանային համագործակցությունը շատ կարևոր է: Հարավային Կովկասը շատ կարևոր է Վրաստանի համար: Այս անգամ կարող ենք ասել, որ մենք սպասել ենք այս պահին վերջին 35 տարին՝ ունենալով այս հնարավորությունը խոսելու տարածաշրջանային համագործակցության մասին:

Որպես տարածաշրջան, ոչ երկկողմանի. Վրաստանը շատ լավ հարաբերություններ է ունեցել մեր բոլոր հարավային գործընկերների հետ, Թուրքիայի հետ, բայց սա առաջին անգամն է, երբ հնարավորություն ունենք մենք տարածաշրջանի մասին խոսելու, որը, կարծում եմ, շատ կարևոր հիմք կլինի փոխկապակցվածության համար, ապագայի համար: Քանի որ երկկողմանի հարաբերությունները միայն բավարար չեն գրավիչ լինելու արտաքին աշխարհի համար: Եթե ունենք պատշաճ տարածաշրջանային փոխկապակցվածության ուղիներ, սա գրավիչ կդարձնի Հարավային Կովկասը, դա գրավիչ հանգույց կդարձնի արտաքին աշխարհի համար, որ ներդրումներ կատարեն և մեր տարածաշրջանի ներսում կատարվող գործընթացների մի մասը լինեն:

Սա է, ինչ ուզում եմ ասել մեծապես: Մեր մոտիվացիան մեծ է, մեծապես հետաքրքրված ենք էլ ավելի առաջ տանելու այս տարածաշրջանային համագործակցությունը: Վրաստանը գիտեք, որ ևս ներդրում է արել մեծապես այս ամենում և մեծ ակնկալիքով սպասում ենք տեսնելու Հարավային Կովկասը որպես գրավիչ մի հանգույց միջազգային առևտրի, միջազգային ներդրումների և տնտեսական շարժունակության համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։