Սա լավ առիթ էր՝ հասարակությանը տեղյակ պահելու, թե ուր են գնում պետության փողերը. Արմեն Աշոտյանը՝ իր նախաձեռնության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Որևէ անձնավորված, թիրախավորված քննադատություն չեմ դրել այս օրինագծի տակ: Այսօր՝ նոյեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովում ունեցած ելույթում այս մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով վարչապետին տրամադրված ինքնաթիռից և ուղղաթիռից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգի մասին իր նախաձեռնությանը:

«Ինձ զարմացնում է ավելի լավ կիրառման արժանի այն հետևողականությունը, որով կառավարությունը մերժում է այս գաղափարը: Սա երկրորդ անգամ է, երբ ես փորձում եմ մեր այսօրվա կառավարությանը դարձնել ավելի հաշվետու, ծախսերը դարձնել ավելի հասանելի և մեր հասարակությանը ավելի տեղեկացված դարձնել կառավարական հաճույքների կամ փոխադրումների մասին: Որևէ անձնավորված, թիրախավորված քննադատություն չեմ դրել այս օրինագծի տակ»,- նշեց նա:

Արմեն Աշոտյանի համոզմամբ՝ այս օրինագիծը նախ և առաջ պետք է կառավարությանը, եթե վերջինն ուզում է կարգավորել այդ դաշտը, իրեն զերծ պահել անիմաստ շահարկումներից ու չարաշահումներից. «Շատ լավ առիթ էր՝ ձեզ ապահովագրելու, իսկ հասարակությանը տեղեկացված պահելու, թե ուր են գնում պետության փողերը»:

 

Մանրամասները՝ տեսանյութում