Չեբոքսարիում ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է բնակելի շենքի․ վիրավորներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 10:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 10:19
Ռուսական զորքերի կողմից օկուպացված Օլեշկիում սկսվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարը
27.10.2026 | 10:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարի առաջին պարտությունն ու 11-րդ տուրի տեսաամփոփումը
27.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
Բոլորը

Չեբոքսարիում մայիսի 5-ի առավոտյան ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է բնակելի շենքի, հաղորդում են տելեգրամ ալիքները։ Շենքը հրդեհվել է, գրում է Meduza-ն։

Չուվաշիայի նախարարների կաբինետի ղեկավար Սերգեյ Արտամոնովը հայտնել է, որ Չեբոքսարիում վնասվել է մեկ շենք, մի քանի մարդ վիրավորվել է, նրանց վիճակը վերահսկվում է բժշկական անձնակազմի կողմից։ Նա չի նշել, թե ինչ շենքի մասին է։

Astra-ն հաղորդում է, որ հրդեհ է բռնկվել Լենինսկի Կոմսոմոլա փողոցում գտնվող բնակելի շենքում, որը գտնվում է «ВНИИР-Прогресс» պաշտպանական արդյունաբերության գործարանի մոտակայքում։

Baza ալիքը, որը սերտորեն կապված է անվտանգության ուժերի հետ, հաղորդում է, որ բազմահարկ շենքի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 10 մարդ վիրավորվել է։

Չեբոքսարիում հասարակական տրանսպորտի երթևեկությունը դադարեցվել է անօդաչուների հարձակումների պատճառով։

«Քաղաքում ստեղծված իրավիճակի պատճառով և ձեր անվտանգությունն ապահովելու համար հասարակական տրանսպորտի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է՝ անորոշ ժամանակով։ Խնդրում ենք ձեզ պահպանել հանգստություն, հնարավորության դեպքում մնալ տանը և հետևել պաշտոնական հաղորդագրություններին»,- հայտարարել է  տեղի տրանսպորտի նախարարությունը։

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը Չեբոքսարիի վրա հարձակումներ են իրականացնում գիշերվանից։ Իշխանությունները հայտնել են երեք վիրավորի մասին։ Astra-ն և ուկրաինական Exilenova-ն հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են «ВНИИР-Прогресс» պաշտպանական ձեռնարկության վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի