Դավիթ Վիրաբյանը հետ է կանչվել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից, նույն պաշտոնում նշանակվել է Վիկտոր Բիյագովը
ՀՀ նախագահի հրամանագրով Դավիթ Վիրաբյանը հետ է կանչվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից:
Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Վիկտոր Բիյագովը նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ (նստավայրը՝ Մոսկվա):