Եթե կարիք լիներ, կարձագանքեինք. որ Ադրբեջանը կրակում էր, մենք պատասխանո՞ւմ էինք. Հակոբյանը` Ալիևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը բաց նամակ է հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
03.11.2026 | 14:04
Կիմի Չեն Ընի քույրը հերքում է Binance-ի՝ 6 միլիարդ դոլարի հափշտակության հաքերային հարձակմանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը
03.11.2026 | 13:52
Համաներումը կարող է բխել դատապարտյալների, բայց ոչ Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:46
Դավիթ Համբարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 13:43
Զապորոժիեի մարզում մարդասիրական օգնության բաշխման կետին ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի
03.11.2026 | 13:31
Արենիում 5 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 5,2 մլն դրամ
03.11.2026 | 13:24
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Բուլղարիայում
Բոլորը

Իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարություններին նշեց, որ պաշտոնական Երևանը տվյալ պահին արձագանքի անհրաժեշտություն չի տեսել:

«Մենք հյուրընկալել էինք գագաթնաժողովը, այսինքն՝ մենք հյուրընկալ կողմն էինք։ Եվրոպայի խորհրդարանի նախագահը՝ Ռոբերտա Մեցոլան, հնարավորություն ունեցավ արձագանքելու, անդրադառնալու հայտարարությանը։ Եվ եթե կարիք տեսնեինք այդ պահին՝ արձագանք կլիներ, կամ հետագայում, եթե կարիք ունենանք՝ կարձագանքենք։ Բայց արձագանքը եղավ խորհրդարանի նախագահի կողմից, այն էր, որ խորհրդարանում այլակարծությունը նորմալ է, և որ կոնսենսուսային են որոշումներն ընդունվում, այնպես որ դրան ավելացնելու այս պահին ոչինչ չկա»,- ասաց Հակոբյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե վարչապետի լռությունը կարող է ընկալվել որպես համաձայնություն Ալիևի ձևակերպումների հետ, Հակոբյանը հակադարձեց:

«Հիշու՞մ եք ժամանակին` ոչ վաղ անցյալում, պարբերաբար կրակոցներ կային ադրբեջանական կողմից, էլի բուլինգի էր ենթարկվում Հայաստանի Հանրապետությունը, թե արձագանքեք, արձագանքեք, նույն կերպ գործեք։ Բայց մենք մշտապես հայտարարում ենք, որ ունենք նպատակ և օրակարգ, և մենք մեր օրակարգով առաջ ենք շարժվում։ Եվ ոչ ոք չի ասել, որ այս ընթացքը հեշտ է լինելու, և հենց դրա համար էլ երևի անհրաժեշտություն կա ունենալու պայմանագրեր և հավելյալ երաշխիքներ: Երբ որ կրակոցներ կային և մենք պատասխան չէինք կրակում, նշանակում է՝ մենք համաձա՞յն ենք այդ կրակոցի հետ։ Ուղղակի մենք որդեգրել ենք խաղաղության օրակարգը և այս օրակարգով առաջ ենք շարժվում։ Եվ ոչ ոք չի ասում, որ այդ ընթացքում չեն լինելու խոչընդոտներ՝ հայտարարություններ, գործողություններ և այլն, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է մեր ուղուց շեղվենք»,- նշեց պատգամավորը:

Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որ երեկ տեսակապով էր մասնակցում ԵՔՄ երևանյան գագաթնաժողովին, կոշտ քննադատեց Եվրոպական խորհրդարանի աշխատանքն ու դիրքորոշումը։

«Հիմա Եվրոպական խորհրդարանի մասին։ Այս հավաքը խաղաղության գործընթացին նպաստելու փոխարեն խոսում է սաբոտաժի մասին։ 2021 թվականի մայիսից Եվրոպական խորհրդարանն ընդունել է 14 ռեզոլյուցիա, որոնք շատ վիրավորական կերպով ստում են Ադրբեջանի մասին։ Պատկերացրեք՝ հինգ տարվա ընթացքում 14 ռեզոլյուցիա։ Սևեռման նման մի բան է։ Վերջինը ընդամենը չորս օր առաջ կանխամտածված կերպով անմիջապես գագաթնաժողովից առաջ։ Այսինքն՝ անդամ պետությունների հիմնարար խնդիրներին անդրադառնալու փոխարեն, ինչպես այլատյացությունը, իսլամատյացությունը, հակասեմիտիզմը, միգրացիան, մրցունակության բացակայությունը, անտուն մարդկանց խնդիրները։ Եվրոպական խորհրդարանը թիրախավորում է Ադրբեջանը՝ տարածելով զրպարտանք և սուտ։ Պատճառն այն է, որ Ադրբեջանը պաշտպանել է իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վերջ է դրել սեպարատիզմին և պատերազմական հանցագործներին բերել արդարության»,- ասաց Իլհամ Ալիևը։

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան արձագանքեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանքներին։

«Եվրոպական խորհրդարանը ուղղակիորեն ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է, որի բանաձևերը ընդունվում են մեծամասնության միջոցով, և դրանց արդյունքները գուցե անհարմարություն են ստեղծում շատերի համար, բայց մենք երբևէ չենք փոխի մեր աշխատակարգը և այն դիրքորոշումները, որոնք որդեգրում ենք»,- ընգգծեց Մեցոլան։

Մանրամասները` տեսանյութում: