Հայաստանը կարող է վերածվել մայրցամաքների խաչմերուկում ռազմավարական հանգույցի. ֆոն դեր Լեյեն
Քաղաքականություն
05.05.2026 | 12:08
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը X-ում ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի արդյունքերով ստորագրված փաստաթղթերին է անդրադարձել։
«Ստորագրված է։ ԵՄ-Հայաստան կապի գործընկերությունը։ Տրանսպորտից մինչև էներգետիկա և թվային ցանցեր, այն կարող է Հայաստանը վերածել մայրցամաքների խաչմերուկում գտնվող ռազմավարական հանգույցի՝ կապելով ԵՄ-ն, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան»,- գրել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի