Կեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Քաղաքականություն
05.05.2026 | 10:40
«ԵՄ-ն և Հայաստանը երբեք ավելի մոտ չեն եղել։ Եվ այսօր մենք մեր գործընկերությունը բարձրացնում ենք բոլորովին նոր մակարդակի»։ Այս մասին X-ում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ ՀՀ-ԵՄ գագաթնաժողովից կադրեր հրապարակելով։
«Կեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը»,- հայերեն և անգլերեն գրել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։
Հիշեցնենք, որ նախօրեին Երևանում անցկացվեց նաև Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի