Մեզ համար կարևոր է պաշտպանել հայ ժողովրդի ազատությունը՝ ընտրելու իր իսկ ճակատագիրը. ԵԽ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Թույլ տվեք Եվրոպական միության անունից ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով Ձեզ Ձեր ջերմ հյուրընկալության համար: Երեկ մենք շատ պատմական պահ ունեցանք՝ Եվրոպական քաղաքական համայնքի առաջին հանդիպմամբ, իսկ այսօր մենք ունենք երկրորդ շատ կարևոր պատմական իրադարձությունը՝ Եվրոպական միության և Հայաստանի միջև երբևէ առաջին գագաթնաժողովը»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

«Սա հստակ ազդանշան է այն մասին, թե ինչպես ենք մենք Եվրոպական միությունում ցանկանում ներգրավվել: Հիմա Հայաստանը թևակոխում է խաղաղության նոր դարաշրջան՝ ամրապնդելով ժողովրդավարական կարգը, և դա, իհարկե, լավ միջավայր է մեր երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար: Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգն ընդունվել է անցյալ դեկտեմբերին, և այդ ժամանակից ի վեր մենք ամրապնդում ու զարգացնում ենք մեր հարաբերությունները։ Մենք նաև սերտորեն համագործակցում ենք անվտանգության և պաշտպանության ոլորտում՝ «Խաղաղության եվրոպական հիմնադրամի» շրջանակներում՝ հիբրիդային սպառնալիքների դեմ համատեղ ջանքերով»։

Կոշտայի խոսքով՝ ԵՄ գործընկերության առաքելությունը, որի մասին որոշումը կայացվել է անցյալ ապրիլին, նպատակ ունի ամրապնդել Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությունը. «Մեզ համար շատ կարևոր է պաշտպանել հայ ժողովրդի ազատությունը՝ ընտրելու սեփական ճակատագիրը, և դուք կարող եք հույս դնել մեզ վրա՝ այս ճանապարհը միասին անցնելու հարցում, և մենք միասին կքայլենք մեր ընդհանուր ուղիով: Հայաստանն առանցքային հենասյուն է Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում։ Այն նաև Եվրոպան Հարավային Կովկասի միջոցով կապում է Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի հետ։ Սա մեր տարածաշրջանների պատմությունն է, և սա կլինի նաև մեր տարածաշրջանների ապագան։ Ահա թե ինչու Եվրոպական հանձնաժողովը և նախագահ ֆոն դեր Լայենը անշուշտ կընդգծեն այս գագաթնաժողովի կոնկրետ արդյունքները, որոնց հիման վրա մենք կարող ենք զարգացնել մեր ռազմավարական գործընկերությունը՝ հանուն մեր ընդհանուր խաղաղ ապագայի և հայ ժողովրդի ու Եվրոպայի բարօրության»։

Մանրամասները՝ տեսանյութում։