ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի երկաթուղային ենթակառուցվածքներին. զոհեր և մի քանի տասնյակ վիրավորվելներ կան

Լուրեր

17.08.2026 | 10:34
ՊԵԿ նախկին պաշտոնյայից պահանջվում է բռնագանձել անշարժ գույք, մեքենաներ և ավելի քան 194 մլն դրամ
17.08.2026 | 10:23
Բելգորոդի իշխանությունները հայտնել են Կոլոսկովո գյուղի վրա հրթիռային հարվածի հետևանքով 6 զոհի մասին
17.08.2026 | 10:15
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 17-ի դրությամբ
17.08.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.08.2026 | 09:45
Գյումրիում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են նկուղներ և բակեր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17.08.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական զորքերը մայիսի լույս 5-ի գիշերը հարվածել են Ուկրաինայի երեք շրջանների երկաթուղային ենթակառուցվածքներին, հայտնում է Ուկրաինայի վերակառուցման հարցերով փոխվարչապետ Ալեքսեյ Կուլեբան, գրում է Current time-ը։

Նրա տեղեկացմամբ՝ անօդաչու թռչող սարքը Խարկովի մարզում ոչնչացրել է «Ուկրզալիզնիցա»-ի գնացքի վագոններից մեկը։

«Գլխավորն այն է, որ մարդիկ անվտանգ են։ Մոնիթորինգի կենտրոնն արձագանքել է՝ թույլ տալով ժամանակին տեղափոխվել շարժական ապաստարան։ Շոգեքարշի անձնակազմը նույնպես պաշտպանված է։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան»,- գրել է նա։

Պոլտավայի մարզում ռուսական անօդաչուն հարվածել է գծերի միջև ընկած շոգեքարշին։ Պայթյունը հրդեհ է առաջացրել՝ վնասելով գնացքի վագոնը, ոչ ոք չի տուժել։ Ռուսական ուժերը նաև հարվածել են Դնեպրոպետրովսկի մարզի կայարանին՝ վնասելով գծերի վրա գտնվող էլեկտրաքարշը։ Կուլեբան հայտնել է, որ վիրավորներ չկան։

Պոլտավայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Դյակովնիչն իր հերթին է հայտնել ռուսական հարձակման մասին։ Պոլտավայի շրջանում վնասվել են արդյունաբերական ձեռնարկություն և երկաթուղային ենթակառուցվածքներ, 3,480 սպառող մնացել է առանց գազամատակարարման: 4 մարդ զոհվել է, 31-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել: Նրանց թվում են երկու փրկարարներ, որոնց ռուսները հարվածել են հրդեհը մարելու ժամանակ։

Ռուսական ուժերը նաև հարված են հասցրել Կիևի մարզի Բրովարի շրջանի բնակելի թաղամասին: Պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ երկու մարդ վիրավորվել է: Հրթիռային հարվածը հրդեհ է առաջացրել նաև Վիշգորոդի շրջանի արդյունաբերական օբյեկտում, որի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է:

Մայիսի 5-ի առավոտյան Ռուսաստանը հարձակվել է Խարկովի վրա։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի տեղեկացմամբ՝ Խոլոդնոգորսկի շրջանում վիրավորվել է մեկ մարդ, իսկ Օսնովյանսկի շրջանում՝ երկու։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ մայիսի լույս 5-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 11 «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ և 164 անօդաչու թռչող սարք, որոնցից մեկ հրթիռ և 149 անօդաչու չեզոքացվել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի