Բոլոր բարեփոխումները, որոնք հնարավոր էր իրականացնել հենվելով միայն քաղաքական կամքի վրա, իրականացված են. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ես պատիվ ունեմ ողջունել ձեզ Երևանում, Հայաստան-Եվրոպական միություն գագաթնաժողովի շրջանակներում։ Այսօր մենք ևս մեկ քայլով որակապես նոր մակարդակի ենք բարձրացնում Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները և պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական միությունը անցկացնում են երկկողմ գագաթնաժողով»,- Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ առանձնազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք արդեն առիթ ենք ունեցել քննարկելու, որ այս նախադասությունը արդեն իր մեջ շատ մեծ և կարևոր մաս է պարունակում, որովհետև երբ որ մենք երկկողմ փոխադարձաբար այսօրվա գագաթնաժողովը անվանում ենք առաջին գագաթնաժողով, դա նշանակում է, որ ենթադրվում է նաև երկրորդ, երրորդ և հետագա գագաթնաժողովների անցկացումը։ Ես կարծում եմ, որ այստեղ խնդիրը միայն անվանման մեջ չէ, այլև այն, որ մեր հարաբերություններում արդեն իսկ ձևավորվել է այնպիսի ծանրակշիռ օրակարգ, որը արդեն իսկ կանխատեսելի կերպով առաջիկայում անհրաժեշտ է լինելու քննարկել հենց գագաթնաժողովների մակարդակում, իհարկե դրանց արանքում ենթադրելով, որ անհրաժեշտ է ունենալ բավականին մանրամասն և ծավալուն աշխատանք, ինչը և մինչև հիմա արվել է։

Ես ուզում եմ ձեզ ողջունել և Եվրամիության պատվիրակությանը՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահի և Եվրոպական միության խորհրդի նախագահի գլխավորությամբ այս պատմական իրադարձության առիթով»։

Իր խոսքում Փաշինյանն ընդգծեց՝ ժողովրդավարությունը Հայաստանի համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն է, որը գիտակցաբար որպես որոշում որդեգրված է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից։

«Իմ գնահատականն այն է, որ բոլոր այն բարեփոխումները, որ հնարավոր էր իրագործել հենվելով միայն քաղաքական կամքի վրա, այդ բոլոր բարեփոխումները իրականացված են։ Բարեփոխումների հետագա ընթացքը ապահովելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ և օրենսդրական և փորձագիտական որոշակի ավելի մեծ ներդրում։ Եվ այս առումով, իհարկե, Եվրամիության հետ մեր համագործակցությունը շատ կարևոր է։ Եվ ես արդեն իսկ կարող եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին այս հարցում մեզ աջակցություն ցուցաբերելու համար՝ սկսած դատական իշխանության անկախության երաշխիքների հետ կապված խնդիրներից, շարունակած ամենատարբեր, այդ թվում հիբրիդային մարտահրավերների դիմակայելու հարցով, որը իհարկե նաև մեր օրակարգի խնդիրն է։ Ես մի քանի անգամ արդեն Եվրոպական միության և Եվրոպայում տեղի ունեցած քննարկումների ժամանակ առիթ եմ ունեցել տեսնելու, որ նաև ապատեղեկատվության տարածումը, ատելության խոսքի տարածումը սոցիալական ցանցերում և նաև երբեմն մամուլում, ինքը խնդիր է նաև Եվրամիության շատ երկրների համար։ Եվ մենք այսօր առերեսվում ենք այդ պրոբլեմի հետ և իհարկե մենք հույս ունենք, որ այստեղ ևս Եվրոպական միությունը մեզ աջակցություն կցուցաբերի փորձի փոխանակման կամ այն գործիքները, որոնք արդեն ներդրվել են Եվրոպական միությունում, այդ գործիքների բովանդակության շուրջ ավելի մեծ հասանելիություն ենք ակնկալում Հայաստանի Հանրապետությունում դրանք կիրառելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։