Ուկրաինայի ԶՈՒ-ն հարձակվել է Չեբոքսարիի պաշտպանական ձեռնարկության վրա

Լուրեր

25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը մայիսի լույս 5-ի գիշերը հարձակվել են Չեբոքսարիի վրա։ Հարձակման հետևանքով երեք մարդ է վիրավորվել, հայտնել է Չուվաշիայի Առողջապահության նախարարությունը, գրում է Meduza-ն։

Վիրավորներից մեկը հոսպիտալացվել է միջին ծանրության վիճակում: Եվս երկու բնակիչներ ամբուլատոր բուժում են ստանում, պարզաբանել է նախարարությունը: Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով վնասվել է առևտրի կենտրոն:

Astra-ն, վերլուծելով սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերը, հանգել է եզրակացության, որ Ուկրաինայի ԶՈՒ թիրախում եղել է Չեբոքսարիի «ВНИИР-Прогресс» պաշտպանական ձեռնարկությունը, իսկ վնասված առևտրի կենտրոնը գտնվում է մոտակայքում: «ВНИИР-Прогресс»-ն արտադրում է «Կոմետա» նավիգացիոն մոդուլներ անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև թևավոր և բալիստիկ հրթիռների համար:

Չուվաշիայի նահանգապետ Օլեգ Նիկոլաևն այսօր առավոտյան հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը բազմիցս հարվածներ են հասցրել Չեբոքսարիին։

Անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով Չուվաշիայի ուսումնական հաստատությունններն անցել են հեռավար ուսուցման։

Մայիսի լույս 5-ի գիշերը Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանում նույնպես հայտարարվել է հրթիռային տագնապ։ Զգուշացումը տևել է շուրջ 40 րոպե։ Նահանգապետ Ռուսլան Կուխարուկի տելեգրամ ալիքից դատելով՝ տարածաշրջանում նախկինում հրթիռային տագնապ երբեք չէր հայտարարվել։ Այն գտնվում է Ուկրաինայի սահմանից ավելի քան 2000 կիլոմետր հեռավորության վրա։

Astra-ն նշում է, որ մայիսի լույս 5-ի գիշերը հրթիռային տագնապ է հայտարարվել Ռուսաստանի 18 շրջաններում։

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի մարզերի և  բռնակցված Ղրիմի տարածքում խոցել են ուկրաինական 289 անօդաչու թռչող սարք։ Անօդաչուները ոչնչացվել են Բրյանսկի, Բելգորոդի, Վորոնեժի, Կուրսկի, Կալուգայի, Սմոլենսկի, Օրյոլի, Տվերի, Տուլայի, Ռյազանի, Պսկովի, Նովգորոդի, Լենինգրադի, Ռոստովի, Վոլգոգրադի մարզերի, Մոսկվայի մարզի, Ղրիմի, Թաթարստանի, Կրասնոդարի երկրամասի և Ազովի ծովի տարածքում։

Բացի այդ, Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն հայտնել է, որ ԱԹՍ-ի հարձակումից հետո Կիրիշիի արդյունաբերական գոտում հրդեհ է բռնկվել։ Ավելի ուշ նա պարզաբանել է, որ հրդեհը տեղայնացվել է, այն մարելու աշխատանքները մոտենում են ավարտին։

Ըստ Դրոզդենկոյի՝ ուկրաինական բանակի հիմնական թիրախը «Սուրգուտնեֆտեգազ»-ի «Կիրիշինեֆտեորգսինթեզ» նավթավերամշակման գործարանն է եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի