Փաշինյանը, Խաչատուրյանը և Մակրոնը պարգևատրվել են
Քաղաքականություն
04.05.2026 | 21:21
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով:
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Հիշեցնենք՝ Պատվո լեգեոնի Մեծ խաչը Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևն է, որը սահմանվել է 1802 թվականին Նապոլեոն Բոնապարտի կողմից։