Թուրքիայի ԱԳՆ աղբյուրները հերքել են տեղեկությունները, որ Հայաստանի հետ ցամաքային սահմանը կբացվի հունիսի 4-ին

Լուրեր

25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
25.10.2026 | 18:19
ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
25.10.2026 | 18:06
ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում
25.10.2026 | 18:00
Քվեարկության ընթացքը Վարդաբլուրի 25/26 տեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 17:50
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
25.10.2026 | 17:37
ՔՊ-ի վստահված անձն ուղղորդե՞լ է. խախտման ահազանգ Արթիկում, հանձնաժողովի նախագահը հակադարձում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 17:23
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 16:58
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները հերքել են պնդումները, որ Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային սահմանը կբացվի հունիսի 4-ին՝ նշելով, որ դեռևս հստակ ժամանակացույց չկա: T24-ի հետ զրույցում աղբյուրներն ընդգծել են, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կարագանա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։

T24-ը գրում է, որ կողմերը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում, սակայն այն դեռևս վերջնականապես չի ավարտվել։ Ադրբեջանը պահանջում է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրությունում համաձայնագրի ստորագրումից առաջ: Մինչդեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է սահմանադրական փոփոխություններ, հունիսի 7-ի ընտրություններից հետո սպասվում է սահմանադրական հանրաքվեի անցկացում:

Նշվում է, որ Թուրքիան և Հայաստանը հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսեցին 2020 թվականի սեպտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո: Հատուկ ներկայացուցիչներ նշանակվեցին երկու կողմերից էլ, առաջին հանդիպումը տեղի ունեցավ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում 2022 թվականի հունվարին։

Հատուկ ներկայացուցիչների միջև հանդիպումների հինգերորդ փուլը տեղի է ունեցել Ալիջանի սահմանային անցակետում 2024 թվականի հուլիսի 30-ին։ Կարգավորման գործընթացի շարունակականության շրջանակում վստահության ամրապնդման միջոցառումները ներառում են երկու երկրների միջև ուղիղ չվերթների և օդային բեռնափոխադրումների մեկնարկը, որոշվել է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողների համար վերաբացել Ալիջանի սահմանային անցակետը, որը փակվել էր Թուրքիայի կողմից 1993 թվականին։

Թուրքիայի և Հայաստանի միջև Ալիջան-Մարգարա սահմանային անցակետը բացվել էր 2023 թվականին՝ փետրվարի 6-ի երկրաշարժերի ժամանակ Հայաստանից Թուրքիա մարդասիրական օգնության մատակարարումը հեշտացնելու համար։

Այժմ բոլորի հայացքը սևեռված է 33 տարի փակված սահմանի բացման ժամանակին, հատկապես, երբ մոտենում են հունիսի 7-ի ընտրությունները, որոնք շատ կարևոր ժամանակաշրջան են Հայաստանի համար, ասվում է հրապարակման մեջ։

Մինչ Երևանը հյուրընկալում է պատմականորեն կարևոր դիվանագիտական ​​միջոցառում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, այսօր լրատվամիջոցներում տեղեկատվություն է հայտնվել, որ Թուրքիա-Հայաստան ցամաքային սահմանը կբացվի հունիսի 4-ին։ Սակայն ԱԳՆ աղբյուրները հերքել են այս պնդումը՝ նշելով, որ սահմանի բացման համար դեռևս ժամանակացույց չկա։

T24-ի հետ զրույցում նախարարության աղբյուրները հիշեցրել են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև «լիակատար կարգավորման» նպատակով չորս տարի շարունակվող գործընթացի շրջանակում մինչ օրս ձեռնարկվել են վստահության ամրապնդման բազմաթիվ միջոցառումներ՝ սկսած տրանսպորտից և մշակույթից մինչև առևտուր և կրթություն։

Ընդգծելով, որ սահմաններում նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում դրանք բացելու որոշման արագ իրականացման համար, նախարարության աղբյուրները նշել են. «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ մեր երկրի կողմից Հայաստանի հետ վարվող գործընթացը թափ կստանա։ Հետևաբար, սահմանային անցակետերի բացման վերաբերյալ դեռևս ժամանակացույց չկա»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի