Ռոբերտա Մեցոլան արձագանքել է Ալիևի ելույթին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 13:24
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Բուլղարիայում
03.11.2026 | 13:16
«Արմավիր» ՔԿՀ-ի վերնամասը ցանկապատել ենք, որպեսզի դրոններով որևէ բան չփոխանցեն․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:07
Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին
03.11.2026 | 12:58
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 12:56
Սևանի ափին քանդվել է 238 ապօրինի շինություն․ դրանց թվում են նախկին պաշտոնյաների և գործարարների կառույցները
03.11.2026 | 12:45
Կենտրոնական բանկը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7%
03.11.2026 | 12:34
Կոնկրետ տեղեկություն չունեմ․ Լիլիթ Մակունցը` Փաշինյան-Պուտին հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 12:26
Ռուսական հարվածներ Ուկրաինայի տարբեր շրջաններին․ Խարկովում 73 մարդ է տուժել, հարյուրավոր բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
03.11.2026 | 12:18
Աշխարհի նախկին առաջին ռակետ Վինուս Ուիլյամսը 17-րդ անընդմեջ պարտությունն է կրել
03.11.2026 | 12:10
Փաշինյանը դատի է տվել «Իրավունք թերթ»-ին // ՌԴ-ն կստանա ԱՊՀ պարտապանների ֆինանսական տվյալները․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 12:03
Ռուբինյանը Մեքսիկայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հարցեր
03.11.2026 | 11:55
«Վարչաբենդ»-ի թմբկահարը որքա՞ն հոնորար է ստացել․ Էդգար Ղազարյանը՝ Լիլիթ Մակունցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:42
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ կտա տեղեկություններ ստանալ ԱՊՀ երկրներում՝ նաև ՀՀ-ում, ՌԴ քաղաքացի պարտապանների մասին
03.11.2026 | 11:33
Ձեր հարցն ընդհանրապես տեղին չէ․ նախարարը՝ Ղազարյանի՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մասին հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:23
Լիլիթ Մակունցի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանքներին։

«Եվրոպական խորհրդարանը ուղղակիորեն ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է, որի բանաձևերը ընդունվում են մեծամասնության միջոցով, և դրանց արդյունքները գուցե անհարմարություն են ստեղծում շատերի համար, բայց մենք երբևէ չենք փոխի մեր աշխատակարգը և այն դիրքորոշումները, որոնք որդեգրում ենք»,- ընգգծեց Մեցոլան։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որ տեսակապով է մասնակցում ԵՔՄ երևանյան գագաթնաժողովին, կոշտ քննադատեց Եվրոպական խորհրդարանի աշխատանքն ու դիրքորոշումը։

«Հիմա Եվրոպական խորհրդարանի մասին։ Այս հավաքը խաղաղության գործընթացին նպաստելու փոխարեն խոսում է սաբոտաժի մասին։ 2021 թվականի մայիսից Եվրոպական խորհրդարանն ընդունել է 14 ռեզոլյուցիա, որոնք շատ վիրավորական կերպով ստում են Ադրբեջանի մասին։ Պատկերացրեք՝ հինգ տարվա ընթացքում 14 ռեզոլյուցիա։ Սևեռման նման մի բան է։ Վերջինը ընդամենը չորս օր առաջ կանխամտածված կերպով անմիջապես գագաթնաժողովից առաջ։

Այսինքն՝ անդամ պետությունների հիմնարար խնդիրներին անդրադառնալու փոխարեն, ինչպես այլատյացությունը, իսլամատյացությունը, հակասեմիտիզմը, միգրացիան, մրցունակության բացակայությունը, անտուն մարդկանց խնդիրները։ Եվրոպական խորհրդարանը թիրախավորում է Ադրբեջանը՝ տարածելով զրպարտանք և սուտ։ Պատճառն այն է, որ Ադրբեջանը պաշտպանել է իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վերջ է դրել սեպարատիզմին և պատերազմական հանցագործներին բերել արդարության»,- ասաց Իլհամ Ալիևը։

Հիշեցնենք, որ խորհրդարանի վերջին ռեզոլյուցիան բոլորովին վերջրերս էր։ 2026 ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է «Աջակցելով ժողովրդավարական դիմադրողականությանը Հայաստանում» վերնագրով ռեզոլյուցիա, որի 12-րդ կետում արձանագրված է. «Եվրոպական խորհրդարանը, վերահաստատում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին, ներառյալ նրանց ինքնության, սեփականության և մշակութային ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաև նրանց անվտանգ, անարգել և արժանապատիվ վերադարձի իրավունքը՝ համապատասխան միջազգային երաշխիքների ներքո, կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման համար պատասխանատուներին և հրավիրել միջազգային գնահատման առաքելություն»:

Մանրամասները՝ տեսանյութում։