Ալիևը տեսակապով միացավ և ելույթ ունեցավ Երևանում անցկացվող ԵՔՄ գագաթնաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
07.08.2026 | 20:52
Ուկրաինական անօդաչու նավակները հարձակվել են Յալթայի ափամերձ շենքի վրա, որտեղ ռեստորաններ են տեղակայված
Բոլորը

Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովին տեսակապով մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ներկայացնելով Բաքվի դիրքորոշումը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, տարածաշրջանային հաղորդակցությունների և եվրոպական կառույցների հետ փոխգործակցության վերաբերյալ։

«Ես կցանկանայի լսարանին նաև իրազեկել, որ ԵԽ նախագահ Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Տիրանայում հանդիպման ժամանակ ինձ խնդրեցին այնպես անել, որ ես մասնակցեմ Երևանում այս գագաթնաժողովին։ Եվ ես 2028 թվականի մայիսին, իհարկե, հրավիրեցի գագաթնաժողովի կազմակերպումը և անցկացումը Բաքվում։ Եվ Հայաստանը դրան նույնպես աջակցեց»,- ասաց Ալիևը։

Նրա խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում արդեն նկատվում են դրական փոփոխություններ։

«Մենք ավելի քան ինը ամիս խաղաղ ապրում ենք և սովորում ենք ապրել խաղաղության մեջ։ Անցած տարվա օգոստոսին Սպիտակ տանը Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեցին ընդհանուր հռչակագիր։ Նախագահ Թրամփը դա նույնպես ստորագրեց որպես վկա։ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին այս համաձայնագրի տեքստը, և վստահ եմ՝ մեր հայ գործընկերների համար խաղաղությունն արդեն իրականություն է»,- ընդգծեց նա։

Ալիևը քննադատեց Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը։

«Հիմա Եվրոպական խորհրդարանի մասին։ Այս հավաքը խաղաղության գործընթացին նպաստելու փոխարեն խոսում է սաբոտաժի մասին։ 2021 թվականի մայիսից Եվրոպական խորհրդարանն ընդունել է 14 ռեզոլյուցիա, որոնք շատ վիրավորական կերպով ստում են Ադրբեջանի մասին։ Պատկերացրեք՝ հինգ տարվա ընթացքում 14 ռեզոլյուցիա։ Սևեռման նման մի բան է։ Վերջինը ընդամենը չորս օր առաջ կանխամտածված կերպով անմիջապես գագաթնաժողովից առաջ։ Այսինքն՝ անդամ պետությունների հիմնարար խնդիրներին անդրադառնալու փոխարեն, ինչպես այլատյացությունը, իսլամոֆոբիան, հակասեմիտիզմը, միգրացիան, մրցունակության բացակայությունը, անտուն մարդկանց խնդիրները, Եվրոպական խորհրդարանը թիրախավորում է Ադրբեջանը՝ տարածելով զրպարտանք և սուտ։ Պատճառն այն է, որ Ադրբեջանը պաշտպանել է իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վերջ է դրել սեպարատիզմին և պատերազմական հանցագործներին բերել արդարության»,- ասաց Իլհամ Ալիևը։

Նա հայտարարեց, որ Ադրբեջանի խորհրդարանը որոշում է կայացրել կասեցնել համագործակցությունը Եվրոպական խորհրդարանի հետ։

«Ադրբեջանի խորհրդարանը մայիսի 1-ին որոշել է պաշտոնապես կասեցնել համագործակցությունը Եվրոպական խորհրդարանի հետ բոլոր ոլորտներում, կասեցնել մասնակցությունը ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական փոխգործակցության կոմիտեի գործունեությունում և նախաձեռնել ընթացակարգ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի անդամակցության մասնակցության դադարեցման։ Մենք բացահայտ կերպով արտահայտել ենք խորհրդարանական գագաթնաժողովի ընթացքում մեր դիտանկյունները և մտահոգող հարցերը։ Ես պարզապես որոշել էի գործընկերոջս իրազեկել այս ուղղությամբ տեղի ունեցողի մասին, որպեսզի ապատեղեկատվություն և մանիպուլյացիաներ չլինեն»,- ասաց Ալիևը՝ շնորհավորելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ և ընդգծելով, որ Բաքուն շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին։