Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Ուկրաինայի վերաբերյալ հանդիպում է տեղի ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 10:40
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան
27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Բոլորը

Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի վերաբերյալ հանդիպում է տեղի ունեցել։ Հանդիպմանը մասնակցել են Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահները, Լեհաստանի, Իտալիայի, Կանադայի, Ֆինլանդիայի, Միացյալ Թագավորության և Նորվեգիայի վարչապետները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Եվրահանձնաժողովի ու Եվրոպական խորհրդի նախագահները։

«Ուկրաինայի հարցով ժամանակին հանդիպում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի  վարչապետ Քիր Սթարմերի համանախագահությամբ՝ Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում՝ Ուկրաինայի հարցում մեր տարբեր աշխատանքային ուղղությունների ամփոփման համար»,- գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան X-ում։

Նա նշել է, որ կշարունակեն աջակցել արդար և կայուն խաղաղության հասնելու բոլոր ջանքերին, այդ թվում՝ Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելով։

«Ուկրաինայի ապագան ԵՄ-ում է։ Մենք կշարունակենք համատեղ աշխատել այս նպատակին հասնելու համար»,- գրել է  Կոշտան։

Զելենսկին էլ նշել է, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Վաշինգտոնյան ձևաչափով լավ հանդիպում է անցկացվել։

«Մենք մանրամասն քննարկում ունեցանք օդային պաշտպանության ամրապնդման վերաբերյալ՝ անհրաժեշտ եվրոպական համակարգերի և հրթիռների արտադրություն, PURL նախաձեռնության աջակցություն և Եվրոպան սեփական հակաբալիստիկ հնարավորություններով զինելու ուղիներ։ Շնորհակալություն եմ հայտնում Կանադային PURL նախաձեռնությունում նոր ներդրման համար։ Հանդիպումից առաջ Մարկ Քարնին հայտարարեց լրացուցիչ 200 միլիոն դոլարի մասին։ Մարկ Ռյուտեն վստահեցրեց, որ Ուկրաինային հակաբալիստիկ հրթիռների տրամադրումը համապատասխանում է նախկինում կնքված պայմանավորվածություններին»,- գրել է նա։

Ըստ Զելենսկիի՝ դիվանագիտության հարցը քննարկվել է շատ առարկայական ձևով։ Քննարկել են, թե ինչպես կարելի է վերակենդանացնել այս գործընթացը, կապերը Միացյալ Նահանգների հետ և Եվրոպայի դերը դրանում։

«Մենք նաև խոսեցինք առաջնագծում տիրող իրավիճակի մասին. կարևոր է, որ բոլոր գործընկերները նշեցին, որ Ուկրաինայի դիրքերն այժմ զգալիորեն ավելի ուժեղ են։ Ես շնորհակալ եմ մեր զինվորներին։ Մենք նաև անդրադարձանք էներգետիկայի պաշտպանության անհրաժեշտությանը։ Մենք շնորհակալ ենք 90 միլիարդ եվրոյի եվրոպական աջակցության փաթեթի համար։ Կարևոր է, որ միջոցները սկսեն ստացվել նարավորինս շուտ, և որ Ուկրաինան կարողանա իրականացնել իր դիմակայունության ծրագրերը՝ ձմռանը նախապատրաստվելու համար»,- նշել է Զելենսկին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի