Աշխարհի առաջին ռակետը հերթական տիտղոսն է նվաճել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դարձել է Մադրիդում կայացած «Մասթերս» շարքի մրցաշարի հաղթող։
Եզրափակիչում իտալացի թենիսիստը 6:1, 6:2 հաշվով վստահ հաղթանակի է հասել աշխարհի երրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևի նկատմամբ։ Մրցախաղը տևել է 58 րոպե։
24-ամյա Սիները 28-րդ տիտղոսն է նվաճել կարիերայում։