Ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Մոսկվայի բարձրահարկ շենքին. այն Կրեմլից 10 կմ-ից պակաս հեռավորության վրա է

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Անօդաչու թռչող սարքը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հարվածել է «Дом на Мосфильмовской» բնակելի համալիրի շենքերից մեկին, հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, գրում է Meduza-ն։

Այս համալիրը Կրեմլից 10 կիլոմետրից պակաս հեռավորության վրա է։

Սոբյանինի տեղեկացմամբ՝ տուժածներ չկան։ Նա հավելել է, որ ՀՕՊ ուժերը հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուների հարձակումը։ Քաղաքապետը նշել է, որ մասնագետներն աշխատում են այն վայրում, որտեղ ընկել են բեկորները։

Ականատեսների խոսքով՝ անօդաչու թռչող սարքը հարվածել է շենքին տեղական ժամանակով 00:30-ին: Բնակիչները պատմել են, որ լսել են խուլ ձայն, որին հաջորդել է հրդեհային ազդանշանը: Baza տելեգրամ ալիքը հաղորդում է, որ շենքի ճակատային մասը վնասվել է, պատուհանները՝ կոտրվել: Բեկորներն ընկել են հարակից տարածքի վրա:

Ուկրաինական Exilenova+ տելեգրամ ալիքն էլ պնդում է, որ Մոսկվայում ընկած անօդաչուն «լիարժեք FP-1 հարձակողական անօդաչու թռչող սարք է»:

«Սա ուկրաինական հարձակողական անօդաչու թռչող սարքերի առաջին գրանցված ներկայությունն է Կրեմլի անմիջական մոտակայքում շատ երկար ժամանակ անց»,- գրում է ալիքը:

Մոսկվայի Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայաններում գիշերը սահմանվել են ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ: Այս սահմանափակումները վերացվել են առավոտյան:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի