Վարդան Բիչախչյանը՝ «Շիրակի» գլխավոր մարզիչ
Վարդան Բիչախչյանը նշանակվել է Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Բիչախչյանի մարզչական շտաբում կլինեն Ֆելիքս Խոջոյանը, Տիգրան Դավթյանը, Արտակ Ադամյանը և դարպասապահների մարզիչ Արթուր Հովհաննիսյանը։
48-ամյա մասնագետը կփոխարինի Արսեն Հովհաննիսյանին, որը հրաժարական էր տվել։
Հիշեցնենք, որ Վարդան Բիչախչյանը «Շիրակը» գլխավորել է նաև 2009-2010 ու 2011-2020 թվականներին։