Գագիկ Ծառուկյան, Կարեն Կարապետյան, Սամվել Ալեքսանյան, Սասուն Միքայելյան. որ պատգամավորների աշխատավարձերից է ԱԺ-ն պահումներ արել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 21:36
BP-ն Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կառավարումը փոխանցել է ադրբեջանական SOCAR-ին
02.07.2026 | 21:25
Հավանաբար գործ է ունեցել, բացառում եմ, որ նեղացել է. Խաչատրյանը` Հովհաննիսյանի հեռանալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:15
Ընտրակաշառքից մինչև պետական դավաճանության մեղադրանքներ․ քաղհալածյա՞լ են ընդդիմության դեմքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատժամիջոցներ է կիրառում ՀՀ-ի դեմ, ԵՄ-ն իր պարտքը կատարեց՝ բացեց շուկան, որ բարդ իրավիճակից դուրս գանք․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:51
Ադրբեջանն ուսումնասիրում է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցելու հնարավորությունը․ Զաքիր Հասանով
02.07.2026 | 20:48
ՀՀ մարզերում կիրականացվեն դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրեր
02.07.2026 | 20:35
Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է ինձ, որևէ մեկը մյուսից չի նեղանում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:24
ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրվել Արուսյակ Մանավազյանը. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:23
Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտեն պարզաբանում է
02.07.2026 | 20:10
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխան կստանա Կիևի վրա զանգվածային հարվածի համար
02.07.2026 | 20:00
ԵՄ-ն բացառիկ գործիք կիրառեց՝ ՀՀ-ի առաջ բացեց շուկան․ ապրանքներն առանց մաքսատուրքի և քվոտայի կարտահանվեն ԵՄ․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 19:52
Ադրբեջանը պետք է ազատ արձակի առնվազն մի քանի հայտնի քաղբանտարկյալների․ ԵԽԽՎ նախագահ
02.07.2026 | 19:45
Արթուր Հովհաննիսյանը հեռացավ վարչության նիստից, թեև Փաշինյանը դեռ ներսում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 19:40
Արթուր Հովհաննիսյանը` խմբակցության ղեկավար ընտրվելու իր շանսերի մասին
02.07.2026 | 19:38
Երկրաշարժ Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս
Բոլորը

6-րդ գումարման Ազգային ժողովը նոյեմբերի 1-ին իրավունքի ուժով արձակվեց: Այս Ազգային ժողովի աշխատանքներին պատգամավորների մեծ մասը չի մասնակցել․ եկել են քվորման համար կոճակ  սեղմել և հեռացել: Չկատարած աշխատանքի՝ ֆիզիկապես ներկա գտնվելու համար, նրանք յուրաքանչյուր ամիս ստացել են 661 հազար 400 դրամ: Պատգամավորի աշխատավարձը նվազագույն աշխատավարձից շատ է 11 անգամ: Պատգամավորի մեկ տարվա աշխատավարձը հասնում է 8 մլն դրամի:

Ազգային ժողովի աշխատակազմը բացակայած յուրաքանչյուր նիստի համար պատգամավորի աշխատավարձից կրճատել է միջինը 30 հազար ՀՀ դրամ: Սակայն եղել են նաև պատգամավորներ, որոնք Ազգային ժողովի աշխատակազմին ներկայացրել են հիմնավորումներ և իրենց բացակաները հարգելի են համարվել:

Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից տրամադրել են ամենաշատ բացակայած պատգամավորների ցանկը:

Այսպիսով. ԱԺ լիագումար նիստերից ամենաշատը բացակայել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը: Ըստ ԱԺ-ից փոխանցված տեղեկատվության՝ նա բացակայել է 27 նիստից: Սակայն, Factor.am-ն ԱԺ-ի պաշտոնական կայքի անհատական քվեարկություններ բաժնի արձանագրություններն ուսումնասիրելով պարզեց, որ Կարապետյանը 2017 թվականի մայիսի 18-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը բացակայել է 43 նիստից:  Կարապետյանը չի մասնակցել 167 օրենքի քվեարկության: Նրա աշխատավարձից միայն 27 բացակայության համար պահվել է 780 հազար դրամ:

ԲՀԿ առաջնորդ, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը  նշյալ ժամանակահատվածում բացակայել է 77 նիստից, սակայն անհարգելի համարվում է 26-ը: Ծառուկյանին հաջողվել է 51 նիստից բացակայությունը հարգելի համարող փաստաթղթեր ներկայացնել: ԱԺ-ից ոչ միայն Ծառուկյանի, այլև մյուս պատգամավորների հիմնավորումները չեն տրամադրում՝ պատճառաբանելով, որ դա անձնական տեղեկատվություն է: Ծառուկյանը բացակայել է 506 քվեարկությունից, աշխատավարձից պահվել է ընդամենը 751 հազար դրամ:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը բացակայել է 38 նիստից, սակայն նրան հաջողվել է 14 բացակայությունը հարգելի դարձնել: 24 բացակայության համար նրա աշխատավարձից պահվել է 720 հազար դրամ: Նա չի մասնակցել 196 քվեարկության:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը բացակայել է 29 նիստից, սակայն 21-ը համարվում է հարգելի: Նրա աշխատավարձից 7 բացակայության համար պահվել է 222 հազար դրամ: Աբրահամյանը չի մասնակցել 155 օրենքի քվեարկության:

ՀՀԿ-ական գեներալ-պատգամավոր  Սեյրան Սարոյանը բացակայել է 29 նիստից, սակայն 24-ը համարվում է հարգելի: Նա չի մասնակցել 159 քվեարկության: Հինգ բացակայության համար նրա  աշխատավարձից պահվել է 140 հազար դրամ:


ՀՀԿ-ական Արման Սահակյան բացակայել է 24 նիստից, որից անհարգելի է համարվել  13-ը: Նա չի մասնակցել 109 օրենքի քվեարկության: Աշխատավարձից պահվել է 420 հազար դրամ:

Արթուր Մանուկյան. «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր: Նիստերից բացակայել է 20 անգամ, որից միայն 4-ն է հարգելի: 16 բացակայության համար նրա աշխատավարձից պահվել է 460 հազար դրամ: Նա չի մասնակցել 144 օրենքի քվեարկության:

Սասուն Միքայելյան. «Ելք» խմբակցության պատգամավոր: Նիստերից բացակայել է 20 անգամ, որից միայն 6-ն է հարգելի: 14 բացակայության համար նրա աշխատավարձից պահվել է 451 հազար դրամ: Նա բացակայել է 133 օրենքի քվեարկությունից:

Վահան Կարապետյան. «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր: Նիստերից բացակայել է 20 անգամ, որից միայն 6-ն է հարգելի: 14 բացակայության համար նրա աշխատավարձից պահվել է 476 հազար դրամ:  Նա բացակայել է 112 քվեարկությունից:

Միհրան Պողոսյան. ՀՀԿ խմբակցության պատգամավոր:  Բացակայել է 19 անգամ, որից միայն 8-ն է հարգելի: Մյուս 11 բացակայության համար նրա աշխատավարձից պահվել է  332 հազար դրամ: Պողոսյանը չի մասնակցել 97 օրենքի քվեարկության:

Աշոտ Արսենյան. ՀՀԿ խմբակցության պատգամավոր:  ԱԺ նիստերից բացակայել է 12 անգամ, որից 9-ն՝ անհարգելի: Այս բացակայության համար նրա աշխատավարձից պահվել է  239 հազար դրամ: Նա չի մասնակցել 71 քվեարկության:

Արտակ Սարգսյան. ՀՀԿ խմբակցության պատգամավոր:  Ընդհանուր առմամբ բացակայել է 16 նիստից, սակայն 10 բացակայությունները համարվել են հարգելի, իսկ վեց բացակայության համար չի ստացել 200 հազար դրամ աշխատավարձ: Նա ներկա չի գտնվել 57 օրենքի քվեարկության:

Սամվել Ալեքսանյան. ՀՀԿ խմբակցության պատգամավոր: Ունի 14 բացակայություն, սակայն 11-ը հարգելի են: Երեք բացակայության համար զրկվել է 97 հազար դրամից: Նա բացակայել է 99 օրենքի քվեարկությունից:

Արթուր Գևորգյան. ՀՀԿ խմբակցության պատգամավոր: 6-րդ գումարման ԱԺ նիստերին ներկա չի եղել 20 անգամ, սակայն, 14-ը համարվել է հարգելի: Վեց բացակայության համար զրկվել է 183 հազարից և չի մասնակցել 116 քվեարկության:

Գևորգ Կոստանյան. ՀՀԿ խմբակցության պատգամավոր: Բացակայել է 19 անգամ, սակայն 13-ը հարգելի են: Վեց բացակայության համար չի ստացել 190 հազար դրամ աշխատավարձ: Ներկա չի եղել 190 քվեարկության:

17 բացակայություն էլ ունի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը: Սակայն 12-ը հարգելի են, իսկ հինգ բացակայության համար նա չի ստացել 164 հազար դրամ: Բացակայել է 84 քվեարկությունից:

 

Factor.am-ն Ազգային ժողովի աշխատակազմից խնդրել էր նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի բացակայությունների քանակը՝ մինչ մանդատներից հրաժարվելը:

Այսպիսով. Նիկոլ Փաշինյանը բացակայել է 10 նիստից, որից 3-ը եղել է հարգելի: Նա յոթ օրվա համար չի ստացել  237 հազար դրամ:

Արարատ Միրզոյանը բացակայել է 16 նիստից, սակայն  11 բացակայությունը համարվել է հարգելի: Հինգ բացակայության համար աշխատավարձից պահվել է   170 հազար դրամ:

Ազգային ժողովի մյուս պատգամավորները նիստերից բացակայել են առավելագույնը երեք-չորս անգամ:

 

Հայկ Վարդանյան