ԱԳՆ-ն ներկայացրել է «Երևանյան երկխոսություն-2026» միջազգային համաժողովի վեց թեմատիկ ուղղությունները

Լուրեր

24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:30
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արտաքին գործերի նախարարությունը ներկայացրել է մայիսի 5-6-ը Երևանում կայանալիք «Երևանյան երկխոսություն-2026» միջազգային համաժողովի վեց թեմատիկ ուղղությունները։ Դրանցից առաջինն է՝ «Աշխարհաքաղաքական բաժանումներից անդին»։

Աշխարհաքաղաքական փոթորիկների ազդեցությամբ ձևավորվող աշխարհում խաղաղությունն ու անվտանգությունը առաջնահերթություն են առավել, քան երբևէ։ Գլոբալ փոփոխությունների համատեքստում առաջանում է կարևոր հարց՝ ինչպե՞ս կարելի է կառուցել բովանդակային և արդյունավետ համագործակցություն:

Երկխոսությունը շարունակում է մնալ լարվածության նվազեցման, խաղաղության կառուցման և կայուն զարգացման առանցքային գործոն։

Երկրորդ ուղղությունն է «Գլոբալ փոխկապակցվածությունը»:

Ներառական փոխկապակցվածությունը խաղաղության և կայուն բարգավաճման համար հիմնարար նշանակություն ունի։ Բաց սահմաններն ու արդյունավետ ենթակառուցվածքները նպաստում են մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժին։
«ԹՐԻՓՓ ուղի» նախագծի նման նախաձեռնությունները կարող են ամրապնդել փոխկապակվացությունը և խթանել կայուն զարգացումն ու կայունությունը:

«ԵՄ ընդլայնում և եվրոպական ինտեգրում»-ը երրորդ թեման է։

Եվրոպական միության ինտեգրման գործընթացը թևակոխում է հնարավորությունների և դինամիկայի նոր շրջան՝ պայմանավորված ոլորտային ինտեգրմամբ, ժողովրդավարական բարեփոխումներով և տնտեսական մերձեցմամբ։

Առանցքային հարցերն են գործընթացի տեմպը, ինչպես նաև ԵՄ դերն ավելի լայն հարևանությամբ:

Զուգահեռ, Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման գործընթացը շարունակվում է՝ հիմնվելով ռազմավարական օրակարգի վրա։

«Ժողովրդավարական դիմակայունություն, հիբրիդային սպառնալիքներ և ԱԲ»․ չորրորդ թեմա։

Հիբրիդային սպառնալիքների գլոբալ աճի պայմաններում արհեստական բանականությամբ խթանվող ապատեղեկատվությունն ու արտաքին միջամտության փորձերը միտված են խաթարելու հանրային վստահությունը, սոցիալական համախմբվածությունը և ժողովրդավարական ինստիտուտների կայունությունը:

Դրանց հաղթահարումը պահանջում է համահասարակական մոտեցում և ամուր համագործակցություն՝ հիմնված ժողովրդավարական արժեքների, ինչպես նաև ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման վրա։

«Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովի վեց թեմատիկ ուղղություններից հինգերորդն է «Կանաչ փոխակերպումը։

Կայուն տնտեսությունների փոխակերպումն ունի կենսական նշանակություն:Կլիմայական գործընթացների կառավարումը, կենսաբազմազանության պահպանումը և կանաչ զարգացումը պահանջում են նորարարական մոտեցումներ, համագործակցություն և ֆինանսական ռեսուրսներ։Այս ջանքերը կենսական նշանակություն ունեն համընդհանուր բարեկեցիկ ապագայի ապահովման գործում։

COP17-ը կնպաստի կենսաբազմազանության ոլորտում կորուստների նվազեցման և համաշխարհային պահպանության խթանմանն ուղղված քայլերի առաջմղմանը։

Համաժողովի վերջին՝ վեցերորդ թեմատիկ ուղղությունն է «Տեխնոլոգիաներ և անվտանգության ճարտարապետությունը»։

Անվտանգության ոլորտը առանցքային նշանակություն ունի ենթակառուցվածքների պաշտպանության և դիմակայունության ամրապնդման գործում։ Հիմնական քննարկումները կենտրոնացած են պետության կարիքների և մասնավոր հատվածի նորարարությունների միջև հավասարակշռության ապահովման վրա՝ արհեստական բանականության, կիբեռանվտանգության և հսկողության բնագավառներում։

Այս ուղղությունը նպատակ ունի ձևավորել ավելի կայուն, անվտանգ և խաղաղ ապագա։