Թրամփը որոշել է Գերմանիայից դուրս բերել 5000 զինծառայողի՝ Մերցի հետ վիճաբանության ֆոնին․ Reuters

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պենտագոնը դուրս կբերի Գերմանիայից՝ ՆԱՏՕ-ում իր դաշնակից երկրից, 5000 զինծառայողի, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի, ով խոսել է անանունության պայմանով։ Նրա խոսքով՝ Գերմանիայի իշխանությունների վերջին հայտարարությունները «անտեղի» էին․ «Նախագահը արդարացիորեն արձագանքում է այդ հակաարդյունավետ մեկնաբանություններին»։

Ավելի վաղ այս շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր կրճատել Գերմանիայում ամերիկյան զորքերի թվաքանակը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը, հայտարարել էր, որ «ամերիկացիները, ակնհայտորեն, չունեն որևէ ռազմավարություն»։

«Այս պատմությունը, ինչպես արդեն ասել եմ, առնվազն չմտածված է, և ես այժմ չեմ տեսնում, թե ինչ ռազմավարական ելք կընտրեն ամերիկացիները, առավել ևս, որ իրանցիները, ըստ երևույթին, շատ հմտորեն վարում են բանակցությունները կամ շատ հմտորեն չեն վարում դրանք»,- ասել է Մերցը։ Ի պատասխան՝ Թրամփը քննադատել է կանցլերին։

Ներկայումս Գերմանիայում տեղակայված է մոտ 35 հազար ամերիկացի զինծառայող՝ սա Եվրոպայում ամենամեծ թիվն է։ Reuters-ի զրուցակցի խոսքով՝ զորքերի մի մասի դուրսբերումից հետո նրանց թիվը կվերադառնա մինչև 2022 թվականը եղած մակարդակին։

Թրամփը նախկինում ևս փորձել էր կրճատել Գերմանիայում ամերիկյան զորքերի թվաքանակը։ Իր առաջին նախագահական ժամկետի վերջում նա խոսել էր 12 հազար զինծառայողի դուրսբերման անհրաժեշտության մասին, սակայն դա չի իրականացվել։ 2020 թվականի ընտրություններում Թրամփը պարտվել է, և նրան Սպիտակ տանը փոխարինած Ջո Բայդենը չեղարկել էր այդ ծրագիրը։