Գերմանիան պատրաստվում է հնարավոր պատերազմի․ Bloomberg

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Bloomberg-ը հաղորդում է, որ Գերմանիան սկսում է պատրաստել իր քաղաքացիական ենթակառուցվածքները հնարավոր ռազմական սցենարի համար, չնայած Բունդեսվերի՝ ԳԴՀ Զինված ուժերի բյուջեում միջոցների պակասին։

«Գերմանիայի Բալթիկ ծովի ափին գտնվող Բրեմերհավենը, Եվրոպայի ամենամեծ նավահանգիստը, որը մասնագիտացած է տրանսպորտային միջոցների փոխադրման մեջ, արդիականացվում է։ Պետականորեն ֆինանսավորվող 1.35 միլիարդ եվրոյի ներդրումը նախատեսված է բեռնման հարթակները հզորացնելու համար, որպեսզի դրանք կարողանան ռազմական տեխնիկա տեղափոխել առաջնագիծ, օրինակ, 60 տոննա կշռող Leopard տանկը», – հաղորդում է գործակալությունը։

Ինչպես ընդգծում է Bloomberg-ը, այս նախագիծը Գերմանիայի կողմից հնարավոր պատերազմի լայնածավալ նախապատրաստությունների մի մասն է։ Գործակալությունը նշում է, որ Եվրոպայում ռազմական հակամարտության դեպքում Գերմանիան կզբաղեցնի ռազմավարական նշանակություն ունեցող դիրք՝ իր գտնվելու վայրի և արդյունաբերության շնորհիվ։

Սակայն, ինչպես հաղորդում է գործակալությունը, բանակը չունի միջոցներ նախագիծը ինքնուրույն ֆինանսավորելու համար, ինչը Գերմանիայի իշխանություններին դրդում է դիմել մասնավոր հատվածին՝ օգնության համար։ Սակայն ընկերությունների հետ համագործակցությունը խոչընդոտվում է բարդ գործընթացներով և կողմերի միջև անմիջական շփման բացակայությամբ։

Ապրիլին Գերմանիան պաշտոնապես հաստատեց իր ռազմավարությունը, այն է՝ մինչև 2039 թվականը Եվրոպայում ամենաուժեղ բանակը ստեղծելու նպատակը։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի