Դեսպան Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի և առևտրի փոխնախարարին

Լուրեր

24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
Բոլորը

Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ծովինար Համբարձումյանը (նստավայրը` Սոֆիա) իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արտաքին գործերի և առևտրի փոխնախարար Զորան Դիմիտրովսկիին։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

«Հաջողություն մաղթելով՝ փոխնախարար Դիմիտրովսկին վստահություն է հայտնել, որ դեսպան Համբարձումյանի պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերությունների զարգացման դրական միտումը կշարունակվի, և երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցությունը կակտիվանա։

Զրույցի ընթացքում երկուստեք հաստատվել է տնտեսական հարաբերությունները հետագայում խթանելու համատեղ պատրաստակամությունը՝ երկու երկրների միջև առևտրի և գործարար համագործակցության զարգացմանն ուղղված կոնկրետ աշխատանքների, ինչպես նաև զբոսաշրջության խթանմանն ուղղված միջոցառումների միջոցով։

Զրուցակիցները նաև հանձնառություն են հայտնել քաղաքական երկխոսությունը առաջ մղելու հարցում՝ ընդգծելով առաջիկայում երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև փոխադարձ այցելություններ և կանոնավոր քաղաքական խորհրդակցություններ կազմակերպելու կարևորությունը։

Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային արդիական հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։