Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ընդհանուր ժողովի արդյունքները

Լուրեր

24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:30
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կայացել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ընդհանուր ժողովը, որի ընթացքում ներկայացվել է ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը, հաղորդում է ՀԾՖ մամուլի ծառայությունը։

«Նախ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ծանրամարտի նվիրյալ ու երկարամյա մարզիչ Հովհաննես Շահնազարյանի հիշատակը:

Ընդհանուր ժողովն անցավ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանի ղեկավարությամբ, իսկ ժողովի քարտուղարի գործառույթները կատարեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես եկավ ելույթով, որտեղ առանձնացրեց` ֆեդերացիայի ղեկավար կազմի, մարզիչների, մարզիկների հետ բաց ու անմիջական մթնոլորտում աշխատելու կարևորությունը: Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ առանձնակի կենտրոնացվածությամբ է պետք նախապատրաստվել Երևանում 2027 թվականին կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությանը, ինչպես նաև 2028 թվականի Լոս Անջելեսի ամառային Օլիմպիական խաղերին` նպատակ ունենալով նվաճել մեկ, ինչու ոչ, նաև երկու օլիմպիական ոսկի: Իսկ այս նպատակի համար Հայաստանն ունի լավ մարզչական շտաբ, աշխարհում հայտնի մարզիկներ ու բանիմաց բժշկական անձնակազմ:

Ժողովի ընթացքում հաստատվեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նոր խմբագրությամբ կանոնադրությունը, կայացավ Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունը (ընտրվել են` Իշխան Զաքարյան, Կարեն Գիլոյան, Հռիփսիմե Խուրշուդյան, Հակոբ Փիլոսյան, Ռաֆիկ Հարությունյան), ինչպես նաև հաստատվեցին մասնագիտացված հանձնաժողովների կազմերը. Մարզչական հանձնաժողով (Հակոբ Փիլոսյան, Արտաշես Ներսիսյան, Դավիթ Մուրադյան, Տարոն Թովմասյան, Երվանդ Կիրակոսյան, Արսեն Թամրազյան, Քրիստինե Պետրոսյան, Պողոս Պողոսյան, Վահան Բիչախչյան, Վիգեն Խաչատրյան, Վահրամ Գևորգյան, Սամվել Գասպարյան), Տեխնիկական հանձնաժողով (Արայիկ Ալավերդյան, Հռիփսիմե Խուրշուդյան, Գառնիկ Աբրահամյան, Դավիթ Գասպարյան, Գրիգոր Հարությունյան, Գյուլնարա Տիգրանյան, Գոռ Մարտիրոսյան), Բժշկական հանձնաժողով (Դավիթ Մոսինյան, Ռաֆայել Պետրոսյան, Ռոզա Հովհաննիսյան, Գոռ Դեմուրչյան)»,- նշված է հաղորդագրության մեջ:

Արայիկ Հարությունյանը Աղասյան ընտանիքին փոխանցել է ծանրամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, երջանկահիշատակ Աղասի Աղասյանի հետմահու արժանացած Եվրոպայի 2014 թվականի առաջնության հրում վարժության ու երկամարտի բրոնզե, ինչպես նաև 2013 թվականի Համաշխարհային ուսանողական խաղերի մեդալները: 2019 թվականին EWF-ի կողմից որակազրկման պատճառով Աղասի Աղասյանի հետ նույն` 85 կգ քաշային կարգում հանդես եկող մարզիկները զրկվել էին մեդալներից:

Օրեր առաջ այդ մեդալները Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային փոխանցվել էր Եվրոպական ֆեդերացիայի կոնգրեսի ժամանակ: