ՌԴ-ի ճնշումները կարող են մեծանալ, սակայն դա տնտեսական շանտաժի չի հասնի․ Սոս Խաչիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Բոլորը

Հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում վերջին շրջանում նկատվող լարվածության ֆոնին, մասնավորապես՝ «Ջերմուկ»-ի խմբաքանակի արգելքի և ռուսական առևտրային հարթակներում հայկական վաճառող ընկերությունների գործունեության դադարեցման համատեքստում, տնտեսագետ Սոս Խաչիկյանը կարծում է, որ Հայաստանը պետք է շարունակի տնտեսական դիվերսիֆիկացիայի և բալանսավորված քաղաքականություն՝ ընդգծելով, որ դա բխում է նաև Ռուսաստանի շահերից։ Factor TV-ի հետ զրույցում նա նշել է, որ հայկական կողմի դիվանագիտական ջանքերը պետք է ուղղված լինեն փոխշահավետ գործընկերության ընդգծմանը։

Գնահատելով ստեղծված իրավիճակը՝ Սոս Խաչիկյանը նշեց, որ Հայաստանը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական փուլում, որտեղ տնտեսական գործոնները չեն կարող անմասն մնալ քաղաքականությունից։

«Մեր ամբողջ ջանքը այս համատեքստում պետք է ուղղված լինի նրան, որ հայ-ռուսական գործարար համագործակցության խաթարումը մեծ չափով կարող է վնասել նաև ռուսական տնտեսությանը և տարածաշրջանում ռուսական գործարար ներկայությանը», – ասաց նա՝ հավելելով, որ հարցը պետք է դիտարկել ոչ թե հակառուսականության, այլ տնտեսական դիվերսիֆիկացիայի և բալանսավորման տրամաբանությամբ։

Տնտեսագետը զուգահեռներ անցկացրեց տարածաշրջանի մյուս երկրների հետ՝ ընդգծելով, որ նրանց արտաքին քաղաքական քայլերը նման արձագանքի չեն արժանացել։ «Բավականին երկար ժամանակ, նույնիսկ տասնամյակներ, տարիներով շարունակ, ենթադրենք, Ադրբեջանը արդիականացնում էր իր ռազմական ենթակառուցվածքները ՆԱՏՕ-ին համարժեք, և դա արվում էր հրապարակային, և որևէ խնդիր չէր առաջանում տարածաշրջանային որևէ գերտերությունից։ Այդ նույն ժամանակահատվածում Վրաստանը կնքում էր Եվրամիության հետ այնպիսի համաձայնագրեր, որոնք հնարավորություն էին տալիս արդիականացնել տնտեսությունը, և ի վերջո Վրաստանը դարձավ Եվրամիության անդամության թեկնածու պետություն, և խնդիր չէր առաջանում։ Եվ պետք է հասկանալ՝ ինչու՞ է Հայաստանի դեպքում դիվերսիֆիկացիան, ես կրկնում եմ՝ ոչ թե հակառուսականությունը, այլ դիվերսիֆիկացիան և բալանսավորումը առաջացնում խնդիրներ»։

Ըստ Խաչիկյանի՝ բացարձակապես չպետք է տեղի տալ հնարավոր շանտաժներին ու սպառնալիքներին, քանի որ Հայաստանի դիվերսիֆիկացիոն քաղաքականությունը պետք է շարունակվի։ Նա կարծում է, որ ռուսական կողմից որոշ քայլեր կարող են պայմանավորված լինել ոչ թե պետական մակարդակի քաղաքականությամբ, այլ ավելի ցածր օղակների չհամակարգված գործողություններով կամ կոռուպցիոն ռիսկերով։

Տնտեսագետը նաև անդրադարձավ վերաարտահանման թեմային՝ այն դիտարկելով որպես փոխշահավետ գործընթաց։ «Հայաստանը դարպաս է այդ առումով։ Դա գիտակցում են նաև Եվրոպայում, գիտակցում են նաև ԱՄՆ-ում, և, օրինակ, Հայաստանի մասով որևէ խնդիր չի առաջանում, որ դուք արգելեք վերաարտահանումը, որովհետև իրենց ձեռնտու է։ Ոչ միայն ձեռնտու է և՛ Ռուսաստանին, և՛ Արևմուտքին, և՛ Հայաստանին»։ Սոս Խաչիկյանի համոզմամբ՝ Ռուսաստանը, անկախ Հայաստանում ձևավորվելիք իշխանությունից, ստիպված է լինելու փոխգործակցել՝ վերանայելով իր հին ռազմավարությունը։

«Ես կարծում եմ, որ դրա կարիքը, դրա անհրաժեշտությունն արդեն վաղուց հասունացել է, և դա ակնհայտ է, և Հայաստանը ապացուցել է առնվազն վերջին հետպատերազմյան իրավիճակը, որ իսկապես կարողացավ անցնել այս ամենի միջով և ստեղծեց կայուն միջավայր։ Ես կարող եմ համարել, որ մենք ունենք տնտեսական բավականին լուրջ կայունության բարձիկներ, համենայն դեպս, առնվազն տարածաշրջանային երկրների համեմատ, և այդ բարձիկներից այսօր օգտվում է նաև Ռուսաստանը», – նշեց նա։

Տնտեսագետը եզրափակեց՝ ընդգծելով, որ հարաբերությունների արդիականացումն անխուսափելի է։ «Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը այլևս Հայաստանին դիտարկում է այս համատեքստում։ Պետք է 1997 թվականին կնքված ռազմավարական գործընկերության պայմանագիրն արդիականացնել։ Ինչպիսի՞ գործիքակազմ կմնա, ինչպիսի՞ նորերը կավելանան, բայց դրա անհրաժեշտությունն արդեն կա, որովհետև աշխարհը փոխվել է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան