Եվրախորհրդարանը ցանկանում է ՀՀ-ի ընտրությունները պաշտպանել ռուսական ազդեցությունից․ DW-ի անդրադարձը

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 7-ին Հայաստանում  կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Եվրոպական խորհրդարանն իր բանաձևում պաշտոնական Երևանին հիշեցրել է բոլոր քաղաքական ուժերի համար հավասար պայմաններ ստեղծելու և ընդդիմության իրավունքներն ու խոսքի ազատությունը երաշխավորելու կարևորության մասին: Այն նաև կոչ է արել պայքարել ապատեղեկատվության դեմ, կանխել ընտրակաշառքի դեպքերն ու ամրապնդել ընտրական ենթակառուցվածքների պաշտպանությունը։ Այս մասին ասվում է DW-ի ռուսական ծառայության անդրադարձում։

Առանձին Եվրախորհրդարանի պատգամավորները զգուշացրել են հիբրիդային սպառնալիքների մասին, «մասնավորապես, Ռուսաստանից եկող», որը, նրանց կարծիքով, փորձում է ազդել Հայաստանի ընտրությունների վրա: «Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության աջակցության մասին» բանաձևն ընդունվել է ապրիլի 30-ին, Ստրասբուրգում:

Եվրախորհրդարանի պատգամավորները կարծում են, որ «մասշտաբային միջազգային և տեղական առաքելությունները» պետք է հետևեն ժողովրդավարական նորմերին Հայաստանում ընտրությունների ժամանակ և կոչ են անում Հայաստանի իշխանություններին՝ «լիովին համագործակցել նրանց հետ»։

ՀՀ քաղաքացիների կամքի ազատ արտահայտման հիմնական սպառնալիքներից մեկը Ռուսաստանի կողմից արտաքին տեղեկատվական միջամտությունն ու մանիպուլյացիան է, որն այդ նպատակով օգտագործում է կիբեռհարձակումներ, անօրինական քաղաքական ֆինանսավորում և օլիգարխիկ ցանցեր, նշվում է բանաձևում: Այս սպառնալիքները «կառուցվածքային և երկարաժամկետ բնույթ ունեն» և պահանջում են շարունակական ջանքեր «Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականությունը ամրապնդելու» համար՝ բացի ընտրությունների ժամանակահատվածից։

Փաստաթղթում նշվում է, որ «առանձնահատուկ մարտահրավերը», որին, հավանաբար, կբախվեն Հայաստանի իշխանությունները, «նշանակալի ռուսական համայնքի առկայությունն է Հայաստանում, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող անձանց»։ Եվրոպական խորհրդարանը կոչ է անում Երևանին «զգոնություն ցուցաբերել այս իրավիճակում՝ ընտրություններին միջամտելու ցանկացած փորձի դեմ»։

Քանի որ Բրյուսելի ու Երևանի հարաբերությունները մտել են «նոր փուլ, որը բնութագրվում է քաղաքական ներգրավվածության ավելի բարձր մակարդակով և անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնմամբ», Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին և անդամ պետություններին խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ ժողովրդավարական կառավարման, օրենքի գերակայության և դատական ​​բարեփոխումների ոլորտներում։

Առանձին պարբերությամբ Եվրախորհրդարանի պատգամավորները վերահաստատել են իրենց աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին, այդ թվում՝ նրանց անվտանգ վերադարձի իրավունքին՝ համապատասխան միջազգային երաշխիքներով: Նրանք նաև պահանջել են Ադրբեջանի կողմից անօրինական պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ և անվերապահ ազատ արձակում:

ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները երբեք այսքան մոտ չեն եղել, որքան վերջին երկու տարիների ընթացքում, այս մասին հայտարարել է պաշտպանության և տիեզերքի հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլյուսը, որը մասնակցել է բանաձևի քննարկմանը։ Սա հաստատվում է, մասնավորապես, ԵՄ-ի և Հայաստանի առաջին գագաթնաժողովով ու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովով, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ Երևանում։

Կուբիլիյուսը նաև հիշեցրել է, որ ԵՄ-ի՝ 2024-2027 թվականներին Հայաստանի համար նախատեսված «Դիմակայունության և աճի ծրագիրը» նախատեսում է 270 միլիոն եվրո բարեփոխումների, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ներդրումների, ինչպես նաև երկրի մասնավոր հատվածի ամրապնդման համար: 2026 թվականի սկզբին Երևանը նաև 20 միլիոն եվրոյի օգնության փաթեթ է ստացել Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով՝ բանակին աջակցելու համար: Ավելին, անցյալ շաբաթ Բրյուսելում որոշում է կայացվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական գործընկերության առաքելություն ստեղծելու մասին, որի նպատակն է օգնություն ցուցաբերել անվտանգության հարցերում։

«Եվրոպական Միությունն աջակցում է Հայաստանի հնարավորությանը՝ իրականացնելու իր սեփական ինքնիշխան ընտրությունն ազատ և արդար ընտրությունների միջոցով: Մենք աջակցում ենք ժողովրդավարական ինստիտուտներին, քաղաքացիական հասարակությանը և անկախ լրատվամիջոցներին՝ ստեղծելու պայմաններ քաղաքացիների համար ազատորեն արտահայտվելու և իրենց ապագայի համար քվեարկելու համար՝ առանց միջամտության կամ խափանումների»,- հայտարարել է եվրահանձնակատարը:

Եվրախորհրդարանի Հայաստանի հարցերով զեկուցող և Սլովակիայից Եվրոպական ժողովրդական կուսակցության  խմբակցության անդամ Միրիամ Լեքսմանը նույնպես կարծում է, որ ԵՄ-ՀՀ հարաբերությունները հասել են շրջադարձային կետի, քանի որ վերջին տարիներին Երևանը «հստակ ուրվագծել է իր ուղին դեպի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցություն»։

«Հենց սա է պատճառը, որ երկրում ռուսական ազդեցության աննախադեպ աճ կա՝ միջնորդների, օլիգարխների և տարբեր ապակառուցողական ուժերի միջոցով, ինչն ակնհայտ է ապատեղեկատվական արշավների և ժողովրդավարությունը խաթարելուն ուղղված այլ հիբրիդային սպառնալիքների միջոցով, ինչպես Ռուսաստանն արդեն հաջողության է հասել Վրաստանում»,- նշել է զեկուցողը։

Այն փաստը, որ Հայաստանն ունի ժողովրդավարական կառավարություն, որն իրականացնում է համարձակ բարեփոխումներ, հրաշք է՝ հաշվի առնելով նրա հարևաններին՝ «Իրանը՝ իր Հեղափոխության պահապանների կորպուսով, Ադրբեջանը՝ իր ժառանգական բռնապետությամբ, Էրդողանի ավտորիտար Թուրքիան և Վրաստանը, որն ավելի ու ավելի է խորանում բռնապետության մեջ», հայտարարել է ֆրանսիացի լիբերալ պատգամավոր Նատալի Լուազոն։ Նա կարծում է, որ Ռուսաստանը ձգտում է ոչնչացնել Հայաստանի ժողովրդավարական ռեժիմը և ընտրություններին նախորդող շաբաթներին ուժեղացնում է իր միջամտությունը։

«Դա կանխելու համար բավարար չէ պարզապես հավատալ հրաշքներին։ Մենք պետք է օգնենք հայերին ազատորեն որոշել իրենց ճակատագիրը՝ առանց արտաքին ճնշման»,- կոչ էարել Լուազոն։

ԵՄ-ն պետք է օգնի Երևանին ոչ միայն ընտրությունների նախաշեմին պայքարել արտաքին ազդեցության դեմ, այլև «ապահովել, որ կառավարությունը չչարաշահի իր լիազորությունները», նշել է հույն պահպանողական եվրապատգամավոր Յանիս Մանիատիսը: Ըստ նրա՝ վերջին ամիսներին Հայաստանում ի հայտ են եկել մտահոգիչ միտումներ, այդ թվում՝ «ընդդիմադիր բլոգերների բանտարկությունը և Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականության հետապնդումը»:

Նա նաև հիշեցրել է «Լեռնային Ղարաբաղից հազարավոր փախստականների ողբերգությունը»։

«Մեր պարտականությունն է՝ ապահովել վերադարձի իրավունքը նրանց համար, ովքեր ցանկանում են դա անել, և պահանջել, որ Ադրբեջանը պաշտպանի մշակութային ժառանգությունը և ազատ արձակի դեռևս կալանքի տակ գտնվող վերջին պատանդներին»,- հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավորը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի