Զապորոժիեի և Սումիի մարզերում ռուսական հարձակումների հետևանքով վիրավորներ կան

Լուրեր

24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:30
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական զորքերն ապրիլի լույս 28-ի գիշերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 123 անօդաչու թռչող սարք, խոցվել է դրանցից 95-ը, հայտնում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը, գրում է Current time-ը։

Զապորոժիեի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովի խոսքով՝ Զապորոժիեում հարձակման հետևանքով վիրավորվել է երկու տղամարդ՝ 40 և 45 տարեկան։ Երկուսի վիճակը միջին ծանրության է։

Ռուսական զինվորականները նաև կառավարվող ավիառումբեր են արձակել Սումիի մարզի Յամպոլ գյուղական համայնքի քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ: Վնասվել են մանկապարտեզ և բնակելի շենքեր: Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության տվյալներով՝ չորս մարդ բժշկական օգնության է դիմել:

Չեռնիգովի մարզի Նովգորոդ-Սիվերսկի շրջանի բնակավայրերից մեկում հարձակման են ենթարկվել երկու գյուղատնտեսական ձեռնարկություններ: Հրդեհը տարածվել է հացահատիկի պահեստներում, սակայն հրդեհը մարվել է: Չեռնիգովի շրջանում բնակելի շենքեր և օժանդակ շինություններ են այրվել մասնավոր տների վրա հարվածներից հետո:

Բացի այդ, ռուս զինվորականներն անօդաչուով հարձակվել են Խարկովի մարզի Չուգուև քաղաքի վրա, հայտարարել է մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը վիրավորվել է։ Սինեգուբովը հետագայում պարզաբանել է, որ վիրավորը 74-ամյա տղամարդ է։

«Նա պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել և գտնվում է ծանր վիճակում»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի