Մենք պետք է ապահովենք Իրանի ժողովրդի իրավունքները բանակցություններում. Արաղչի

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօրվա հանդիպումը հարմար հնարավորություն է՝ քննարկելու պատերազմի զարգացումները և վերանայելու վերջին իրավիճակը, և ես վստահ եմ, որ երկու երկրների միջև այս խորհրդակցություններն ու համակարգումը հատկապես կարևոր կլինեն: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» միջազգային օդանավակայան ժամանելուն պես, հաղորդում է Pars Today-ը։

Արաղչին Պետերբուրգ է մեկնել՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների։

Վերջին երեք օրերի ընթացքում Իրանի ԱԳ նախարարը նաև Պակիստանում և Օմանում է եղել։

«Հաշվի առնելով, որ Պակիստանը ներգրավված է Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններում միջնորդության կարևոր գործում, անհրաժեշտ էր վերանայել վերջին իրավիճակն այդ երկրի պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ։ Չնայած նախորդ բանակցություններում գրանցված առաջընթացին, դրանք չհասան իրենց նպատակներին՝ ամերիկացիների մոտեցման, նրանց կողմից ներկայացված չափազանց մեծ պահանջների և ընդունված սխալ դիրքորոշումների պատճառով: Հետևաբար, անհրաժեշտ էր խորհրդակցություններ անցկացնել Պակիստանում գտնվող մեր ընկերների հետ՝ վերջին իրավիճակը գնահատելու համար»,- ասել է Աբբաս Արաղչին։

Նա նշել է, որ  «Իսլամաբադում տեղի են ունեցել օգտակար խորհրդակցություններ, վերանայել են, թե ինչ է տեղի ունեցել մինչ այժմ և ինչ պայմաններում կարող են շարունակվել բանակցությունները»։

«Իրանի դիրքորոշումը բանակցություններում մեծ նշանակություն ունի: Մենք պետք է ապահովենք Իրանի ժողովրդի իրավունքները 40-օրյա դիմադրությունից հետո և ապահովենք երկրի շահերը: Հորմուզի նեղուցի վերաբերյալ իրանցի և օմանցի փորձագետների միջև խորհրդակցությունները կշարունակվեն»,- նշել է նա:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի