Երկրում ներդրումներ չեն կարող լինել, եթե մարդիկ չեն վստահում դատարաններին. Արմեն Սարգսյան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխարհում աննկատ չի մնում փաստը, որ Հայաստանում հայտարարված է և իրականացվում է կոռուպցիայի դեմ պայքար: Այսօր՝ նոյեմբերի 21-ին, գործարարների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Հանդիպմանը մասնակցել է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նախագահի խոսքով՝ խոսքը ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարի, այլ ընդհանրապես դատաիրավական համակարգը բարելավելու քայլերի մասին է:

«Մենք ցանկանում ենք ունենալ այն դատարանը, որի մասին մենք երազում ենք, որովհետև չի կարող բիզնեսը զարգանալ, երկրում ներդրումներ չեն կարող լինել, եթե մարդիկ չեն վստահում դատարաններին: Եթե ուշադիր լինենք, աշխարհում ամենահայտնի ներդրումային ծավալներ ունեցող երկրներն ունեն լավագույն դատաիրավական համակարգը»,- ասել է նա:

Արմեն Սարգսյանը կարևորել է նաև արբիտրաժային դատարանների մշակույթը. առկայությունը. «Շատ կցանկանայի, որպեսզի Հայաստանում զարգանար նաև արբիտրաժային դատարանի մշակույթը՝ որպես երկխոսության, բանակցելու մեկ ուրիշ էլեմենտ»:

Հայաստանում ներդրումների և բիզնեսի համար Արմեն Սարգսյանը լավ նախադրյալ է համարում երկրի բանկային և ֆինանսատնտեսական համակարգի կայունությունը: «Ես ամեն առիթով ասում եմ, որ Հայաստանում հեղափոխություն եղավ, բայց մեր դրամն ու բանկային համակարգը անփոփոխ մնացին: Սա հսկայական առավելություն է մարդկանց գիտակցության մեջ, որ Հայաստանը կայուն տնտեսական համակարգ ունի, և, եթե Հայաստանում և՛ արժույթը, և՛ բանկային համակարգը դրամատիկ փոփոխությունների ընթացքում կայուն են մնում, հետևաբար Հայաստանին կարելի է վստահել»,- ընդգծել է հանրապետության նախագահը: