«Երբ մարզերը տնտեսապես զարգանան, կարելի է վերադառնալ ռեյտինգային ընտրակարգին»․ Լենա Նազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
Բոլորը

Ծառուկյանական պատգամավոր Միքայել Մելքումյանը համաձայն չէ Հանրապետականի հետ, որ այս օրերին մարզերում քաղաքացիների հետ հանդիպող վարչապետի պաշտոնակատարը չարաշահում է պետական ռեսուրսը ժամանակից շուտ մտնելով նախընտրական արշավի մեջ։

«Հայաստանի նման փոքր երկրի համար եթե դու երկու-երեք օր չաշխատես, կատաստրոֆիկ նշանակություն ա ունենում, թողեք մարդիկ իրանց աշխատանքն անեն, տեղ հասնենք»,-ասում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։

Խորհրդարանի փոխնախագահը ընտրություններին մասնակցելու է որպես ռեյտինգային թեկնածու։ Ինքը ատում է այդ ընտրակարգը, բայց խնդիր չի տեսնում մարդկանց մեջ դուրս գալու եւ զրուցելու նրանց հետ, սակայն վստահ է, որ ռեյտինգային ընտրակարգով քաղաքական խորհրդարան չես ստանա։

«Մենք պետք ա անպայման հենց հիմա հիմքեր դնենք, որ հաջորդ խորհրդարանում դա չլինի, որովհետեւ մենք պետք է ունենանք քաղաքական կշիռ ունեցող խորհրդարան։ Քանի՞ մարդ է խոսում խորհրդարանում, ես սա որպես ԱԺ փոխնախագահ եմ ասում, 10-15, լավ թող լինի՝ 17-18, նախորդ խորհրդարանում ընդհանրապես 131-ից 74-ը ոչ մի ծպտուն չի հանել»,-արձանագրում է պարոն Մելքումյանը։

Պատգամավորն անդրադարձավ նաեւ վերջին օրերին աղմուկ հանած քաղաքացիների համընդհանուր հայտարարագրման օրինագծին, որը դեռեւս Պետական եկամուտների կոմիտեի գաղափարն է։ Ըստ պարոն Մելքումյանի, քաղաքացիների համընդհանուր հայտարարագրումն ամբողջ աշխարհում կիրառվում է, այդտեղ վատ բան չկա։

«Որպեսզի տվյալ միջոցառումն ունենա հաջողություն, դա պետք է ճիշտ նախապատրաստել, հասկանալ տեսնել, թե 30 տոկոս աղքատություն ունեցող երկրներում ոնց ա, հասկանալ նախորդ փուլերում կատարված սխալների սրբագրման՝ մենք ինչ ենք անում՝ օրինականացնու՞մ ենք, թե ոչ»,-առաջարկում է ԱԺ փոխնախագահը։

«Ելք»-ական պատգամավոր Լենա Նազարյանը համաձայն չէ, որ այդ օրինագծի գաղափարն իսկ կտրուկ իջեցրել է իշխող Քաղաքացիական պայմանագրի վարկանիշն ընտրողների շրջանում։

«Ես կուզեի, որ հանրությունը եւ հատկապես սոցցանցերում ակտիվ մարդիկ միանգամից բացասաբար չվերաբերվեն եւ չընկալեն ցանկացած փոփոխություններին, որը կառավարությունը կառաջարկի, հաշվի առնելով, որ իսկապես ցանկացած փոփոխություն կքննարկվի հանրության հետ եւ հաշվի կառնվեն բոլորի շահերը հատկապես այն մարդկանց, որոնք խոցելի են եղել»,-վստահեցնում է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։

Նա նաեւ համաձայն չէ Հանրապետականների հետ, ըստ որի քարոզարշավից առաջ այս օրերին մարզերում քաղաքացիների հետ հանդիպող Նիկոլ Փաշինյանը չարաշահում է պետական ռեսուրսը․ «Այդպիսի հանդիպումներ պարբերաբար եղել են եւ կլինեն»։

Տիկին Նազարյանը բոլորի պես ուզում է տեսնել, թե ինչպիսի քննություն կբռնի ռեյտինգային ընտրակարգն այս ընտրություններում, երբ ընտրակաշառք բաժանելը հնարավոր չէ եւ պետական պաշտոնյաներն ու համայնքային ղեկավարները չեն կարողանա չարաշահել իրենց լիազորությունները։ Ինքը բոլոր դեպքերում կողմնակից է միայն կուսակցական ցուցակներով փակ համամասնական ընտրակարգին․ «Երբ որ մարզերը տնտեսապես զարգացած լինեն, էնտեղ քաղաքական կյանքը ակտիվանա, եւ մենք ունենանք լավ թեկնածուներ մարզերից, քաղաքականապես ակտիվ թեկնածուներ մարզերից, այն ժամանակ ընտրական կարգը կարող է ռեյտինգային լինել»։

Ի դեպ, պատգամավորը տեղեկացրեց, որ հեղափոխությունից հետո Քաղաքացիական պայմանագրին անդամագրվելու համար դիմել է մոտ 8 հազար քաղաքացի։ Ինքը զգուշացնում է, որ պաշտոնի համար անդամագրվողները հիասթափվելու են։

«Մեր կուսակցության հատկապես կառավարող ուժ լինելու պարագայում կադրային քաղաքականությունը պայմանավորված չի լինելու կուսակցության անդամ լինելու փաստով»,-ասում է Լենա Նազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մհեր Արշակյան