5 հոգի հոսպիտալացվել է. Բյուրեղավանում հորդորում են ջուրը խմել եռացրած վիճակում

Լուրեր

06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
Բոլորը

Սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում. Կոտայքի Բյուրեղավան քաղաքի բազմաթիվ բնակիչներ վերջին օրերին այս գանգատներով դիմել են տարբեր բուժհաստատություններ։

Factor TV-ի հետ զրույցում առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը նշեց, որ խնդրի մասին տեղյակ են և համապատասխան քայլեր են ձեռնարկվում. «Ունեցել ենք շտապօգնության կանչեր` ընդհանուր թուլություն, փսխում, ջերմություն գանգատներով: ՀՎԿԱԿ-ի մեր մասնագետների կողմից անհապաղ իրականացվել են համաճարակաբանական հետազոտութուն և նմուշառում: Գործընթացը շարունակվում է, արդյունքների մասին կհայտնենք: Ծանր դեպքեր չունենք: «Աբովյան» ԲԿ-ում 5 հոսպիտալացված անձ կա, որոնց վիճակն այս պահին բավարար է»։

Ըստ ամենայնի՝ պատճառը խմելու ջրի աղտոտումն է, որի մասին հաղորդագրություն է տարածել Բյուրեղավանի համայնքապետարանը։

««Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա»-ի տնօրինությունը տեղեկացնում է, որ Բյուրեղավան քաղաքում վերջին օրերին  բազմաթիվ քաղաքացիներ են դիմել շտապօգնության ծառայություն նույնանման գանգատներով։ Իրավիճակի մասին տեղյակ են  համապատասխան հակահամաճարակային ծառայությունները։ Խնդրում ենք նման գանգատների առկայության դեպքում անպայման դիմել բժշկի, հնարավորինս զերծ մնալ ջրօգտագործումից կամ օգտագործել եռացրած վիճակում»։

Factor TV-ը փորձեց կապ հաստատել նաև «Վեոլիա ջուր» ընկերության հետ՝ խնդրի մասին պարզաբանում ստանալու նպատակով, սակայն այս պահին հնարավոր չեղավ։ Պաշտոնական պատասխան ստանալուն պես՝ կհրապարակենք։

Ռոզա Վարդանյան